Ով ինչ ասաց UPSHIFT Հայաստան ծրագրի առաջին փուլի փակմանը
Սեպտեմբերի 11-ին Գյումրիում ամփոփվեց UPSHIFT Հայաստան ծրագրի առաջին փուլը
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ՅՈՒՆԻՍԵՖ-ի UPSHIFT Հայաստան ծրագրի առաջին փուլը անցկացվեց Գյումրի և Սպիտակ քաղաքներում՝ ներգրավելով 12-ից 18 տարեկան մոտ 500 դեռահասների և նրանց ուսուցիչների: Սեպտեմբերի 11-ին Գյումրիում ավարտվեց UPSHIFT ծրագրի առաջին փուլը, և առաջին փուլի հաղթող հինգ թիմերը ներկայացրեցին իրենց ծրագրերն ու դրանք իրականացնելու ճանապարհին հանդիպած խնդիրները: Ահա, թե ով ինչ ասեց եզրափակիչ ցուցահանդեսին:
«Սա մեզ համար շա՜տ կարևոր օր է: Ամփոփում ենք UPSHIFT Հայաստանի առաջին փուլը: Բոլոր դեռահասներին ուզում ենք ասել, որ եթե գաղափարներ ունեք, եթե աշխատանքից չեք վախենում ու ցանկություն ունեք, ապա դուք կարող եք ձեր համայնքն ավելի լավը դարձնել՝ լուծելով համայնքի մեծ ու փոքր խնդիրները»:
«UPSHIFT-ցիների ոգևորվածությունը շշմեցուցիչ էր: Սա՝ համայնքը, ուստի և երկիրը փոխելու առաջին նշանակալի ալիքն էր: Ուրախ ենք, որ այս շարժումը սկսվել է Շիրակից՝ Գյումրիից, ու նաև դրա համար է հաջողել: Էստաֆետան հանձնում ենք մյուս համայնքերին»:
«UPSHIFT-ը համայնքը երիտասարդների հետ կապող լավագույն կամուրջն էր: Այն երիտասարդներին ստիպեց հավատալ իր ուժերին, ակտիվանալ, սովորել ու աշխատել, ինքնաբացահայտվել ու վստահ արտահայտվել»:
«Ուզու՞մ ես լինել առողջ ու ապրել մաքուր միջավայրում, ուրեմն՝ ասա՛ ոչ պոլիէթիլենին ու փոխարենը կտորե կամ թղթե տոպրակներ օգտագործի՛ր: Չունե՞ս, ի՛նքդ պատրաստիր»:
«6-7 մեքենա աղբ ենք հանել Գյումրու գետակից: Մաքո՛ւր պահիր տանդ դիմացով անցնող գետակը: Էկոթասիբ ու էկոխիղճ ունեցի՛ր»:
«Լավ ընկերներ ձեռք բերեցինք, սովորեցինք ծրագրեր կազմել ու բյուջետավորել, գնահատել ռիսկերն ու ամենակարևորը՝ մոտիվացնել ընկերներին ու շրջապատի մարդկանց՝ լինել ակտիվ ու լավ գործեր անել»:
«Մեկ ամիս չարչարվեցինք ու վերջապես ծրագիրը կազմեցինք: Ինձ համար ամենակարևորն այն էր, որ ես թիմում աշխատել սովորեցի»:
«Չգիտես՝ որտեղ է Մհեր Մկրտչյանի թանգարանը: Բացում ես Smart map հավելվածը ու գտնում Գյումրիում դրա հասցեն թանգարանների ցուցակում: Միասին Գյումրին դարձնե՛նք Smart քաղաք»:
Իսկ հիմա երաժշտություն Նեքսուս արվեստի կենտրոնի սաների կատարմամբ: