Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ

Աղետալի հետևանքները կարող են մեղմացվել համապատասխան գիտելիքների առկայության, աղետների ռիսկերի նվազեցման և աղետների պատրաստվածության գործողությունների միջոցով:

ՅՈՒՆԻՍԵՖ
A school-aged boy hiding under the table during the DRR training organized by UNICEF Armenia and its partners in one of Ashtarak town schools.
UNICEF Armenia/2019/Malkhasyan
06 Դեկտեմբեր 2023

Երկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։ Ինքնատիրապետում‚ հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչն է կարևոր։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հստակ գիտեք, թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ:

Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10-հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12 վայրկյան հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։

Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը և հիվանդ անձիք ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար և կարող եք ավելի հավասարակշռված գործել։ Ահա թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուղեցույցը, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ:

ա․եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն.

բ․եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են.

գ․կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ.

դ․պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար.

ե․զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել.

զ․ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով.

է․շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից.

ը․փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

ա․հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն.

բ․երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է.

Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու այլ տարբերակներ։

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որևէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից և շտապ օգնությունից։

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։ Այդ դեպքում՝

ա․խուճապի մի մատնվեք և առաջնահերթ ապահովեք ձեր անվտանգությունը.

բ․Ցնցման ժամանակ ամուր բռնվեք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք.

գ․5-բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը.

դ․դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ և կարող է խուճապ առաջացնել։

Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

ա․Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ․Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:

Եթե գտնվում եք փլատակներում, փորձեք խուճապի չմատնվել‚ և փորձեք հանգիստ և սթափ գնահատել իրավիճակը։

ա․Չմտածված գործողությունները կարող են հանգեցնել նոր փլուզումների‚ եթե տարածությունը թույլ է տալիս՝ տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ։

բ․Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ (դադարեցրեք արյունահոսությունը‚ վիրակապ դրեք): Եթե ձեզ հետ փլատակում կան և ուրիշ մարդիկ‚ հանգստացրեք և առաջին բուժօգնություն ցույց տվեք նրանց։

գ․Կապ հաստատեք (գոռացեք‚ հնչեղ առարկաներով հարվածեք) դրսում և մոտակա փլատակներում գտնվողների հետ։ Դա կօգնի փլատակներից ավելի հեշտ և ճիշտ ուղիներ որոնել ձեզ և ուրիշներին փրկելու համար։

դ.Եթե առաջին երկու օրերի ընթացքում ձեզ չգտնեն‚ խուճապի մի՛ մատնվեք‚ խնայեք ձեր ուժերը‚ ավելորդ շարժումներ մի՛ արեք։

ե․Եթե ձեր տրամադրության տակ կա սնունդ և հեղուկ՝ խնայողաբար օգտագործեք, բաժանելով առնվազն 15 օրվա։

զ․Եթե հեղուկ չունեք‚ իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է‚ ձեր հագուստից կտրեք մի կտոր և դրա միջով պարզապես թրջեք բերանը (շուրթերը): Բերանում փոքր և ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը։

է․Եթե մնացել եք փլատակում և հաստատ համոզված եք‚ որ կարող եք այնտեղից դուրս գալ‚ գործեք հետևյալ կերպ. զգուշորեն սողանցք բացեք՝ խուսափելով տեղաշարժել իրար վրա կուտակված մեծ բեկորները․ դա կարող է նոր փլուզման պատճառ դառնալ։ Սողանցքն անպայման ամրացրեք հենարաններով (ամուր բեկորներ‚ ձողափայտեր‚ մետաղյա առարկաներ): Յուրաքանչյուր հետցնցումից հետո ուշադիր զննեք սողանցքի վիճակը։

Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ հեռախոսային ցանցի գերբեռնվածությունը կխափանի փրկարարական աշխատանքների նորմալ ընթացքը։

Մտապահեք այս մի քանի անհրաժեշտ հեռախոսահամարները.

ԱԻՆ՝ 911

Հրշեջ ծառայություն՝ 101

Ոստիկանություն՝ 102

Շտապ օգնություն՝ 103