«Արագ արձագանքման պայուսակ». ամենաանհրաժեշտ իրերը՝ միշտ ձեռքիդ տակ
Հենց այսօր պատրաստի՛ր տարհանման պայուսակդ և այն դի՛ր շատ հարմար ու հասանելի մի վայրում:
- Հայերեն
- English
Բնականաբար յուրաքանչյուր անձի ու յուրաքանչյուր ընտանիքի տարհանման պայուսակը ունի իր առանձնահատուկ պարունակությունը՝ կախված տվյալ ընտանիքի կամ անձի կարիքներից: Այնուամենայնիվ, փորձել ենք ներկայացնել պարագաների այն հիմնական խմբերը, որպեսզի ուղորդենք և օգնենք այս գործում:
Որքան էլ, որ հոգեպես դժվար է այս գործն անելը, հիշեք, որ պատրաստված լինելը կարող է նվազեցնել վախը, տագնապայնությունը և կորուստները: Սա կարևոր քայլ է, որ շատ ջանք չի պահանջում, բայց պետք է անենք մեր և մեր ընտանիքի ապահովության համար:
Հիմնական իրերից կազմված այս խմբավորումը կուղղորդի ձեզ այդ գործում:
- Բոլոր կարևոր փաստաթղթերի պատճենները, այդ թվում թվային՝ անձնագրեր, բժշկական պատմություններ, սեփականության վկայականներ, ծննդյան վկայականներ, ապահովագրական փաթեթներ և այլն:
- Ընտանիքի անդամների և արտակարգ իրավիճակների թեժ գծերի հեռախոսահամարներ,
- Լրացուցիչ կանխիկ գումար, որոշ թանկարժեք իրեր, օրինակ՝ զարդեր
- Անձնական հիգիենայի պարագաներ, այդ թվում՝ դիմակներ, ատամի մածուկ և ատամի խոզանակ, շամպուն, ձեռքերի քսուք և այլն
- Օճառ, ախտահանիչներ, այդ թվում՝ թաց և չոր անձեռոցիկներ, փոքր տարայով հագուստ լվալու հեղուկ
- Միջադիրներ, զուգարանի թուղթ
- Աղբի տոպրակներ
- Լիցքավորված մարտկոց և լար հեռախոսների համար
- Լապտեր և լրացուցիչ էլեմենտներ
- Սուլիչ
- Փոքր շարժական գազօջախ
- Ջուր՝ չորս լիտր՝ ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով՝ տարհանման համար՝ երեք օր, և երկշաբաթյա պաշար տանը պահելու համար
- Սնունդ՝ երեք օրվա համար տարհանման նպատակով և երկու շաբաթյա պաշար տան համար: Դիտարկեք չոր և ուշ փչացող տարբերակները:
- Չմոռանաք ուշադրություն դարձնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ ամենափոքրիկների կամ օրինակ, ընտանի կենդանիների հատուկ սննդային կարիքներին և բոլորին հարմար սննդամթերք դնել պայուսակի մեջ:
- Չկոտրվող սպասք, մեկ սուր դանակ, սպունգ, փոքր տարայով սպասքը լվալու հեղուկ:
Ստորև ներկայացնում ենք այն դեղատուփի հիմնական պարունակությունը, որն առաջարկում է Կարմիր Խաչը: Իհարկե, ի լրումն, յուրաքանչյուր ընտանիք պետք է իր առանձին դեղատուփը պատրաստի՝ ելնելով ընտանիքի անդամների բժշկական ցուցումներից և համապատասխան բժշկական նշանակումներից: Առաջարկում ենք այս մասին խոսել ձեր մանկաբույժի կամ թերապևտի հետ հաջորդ այցի ժամանակ:
- ցավազրկողներ, փորլուծության դեմ դեղամիջոցներ, լուծողականներ և այլն
- տարբեր լայնության վիրակապեր՝ ստերիլ և ոչ ստերիլ
- մաշկի հիպոալերգիկ ինքնակպչուն էլաստիկ վիրակապ
- վերքերը փակող տարբեր չափի կպչուն ժապավեններ կամ սպեղանիներ
- տարբեր չափսի վիրակապային տամպոններ և թանզիֆներ (օրինակ՝ 10x10 սմ, 7,5x10 սմ) և ստերիլ վիրակապական նյութեր
- ստերիլ ջրադիմացկուն սպեղանիներ
- բամբակյա խծուծներ
- ալկոհոլային հիպոալերգիկ
- բետադինի լուծույթ
- միջին չափսի պողպատե մկրատ
- մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ (ստերիլ և ոչ ստերիլ)
- գամասեղ
- նոթատետր և գրիչ կամ մատիտ
- ախտահանիչ հեղուկ
- ախտանահող և հակաքորային քսուք
- օճառ կամ ձեռքերի ախտահարման գել
- սառեցնող պարկեր (սառցապարկ)
- թվային ջերմաչափ
- լարան (ժգուտ):
- Ընտանիքի անդամների համար երեք անգամ հագուստը փոխելու համար անհրաժեշտ քանակի հագուստ և ներքնազգեստ
- Սպորտային կոշիկներ
- Ծածկոցներ, փոքր սրբիչներ և մեկ մեծ սրբիչ
- Քնապարկ
Հաշվի՛ առեք
Հավաքե՛ք այն ամենը, ինչը կարող է անհրաժեշտ լինել ձեր փոքրիկներին, օրինակ՝ կերային խառնուրդ, շիշ, մանկական սնունդ, տակդիրներ: Փորձեք նաև վերցնել մի քանի փոքրածավալ խաղալիք կամ գիրք, մատիտներ և թուղթ կամ այլ փոքր պարագաներ, որ կօգնեն ձեր երեխաներին զբաղեցնել բարդ իրավիճակներում:
Այս պայուսակը հավաքելուց հետո հիշեք, որ այն պետք է հաճախակի թարմացնել և անհրաժեշտության դեպքում փոխարինել ժամկետանց իրերը: Քանի որ ընտանիքի կարիքներն ամեն տարի փոխվում են, անհրաժեշտ է պայուսակի պարունակությունը վերանայել տարին մեկ, իսկ ջուրը և չոր սնունդը թարմացնել՝ նվազագույնը եռամսյակը մեկ:
Տանը պայուսակը պահեք հարմար ու հատուկ անկյունում և վստահ եղեք, որ տան յուրաքանչյուր անդամ գիտի դրա տեղը:
Ցավոք, անհնար է կանխատեսել, թե որտեղ կլինեք, երբ արտակարգ իրավիճակը վրա հասնի, առանձին հավաքածու պատրաստեք նաև աշխատավայրի և մեքենայի համար:
Աշխատավայրի հավաքածուն կարող է պարունակել ջուր, անհրաժեշտ դեղորայք, հարմար կոշիկներ, թաց ու չոր անձեռոցիկներ, չոր սնունդ: