Աշխարհի երեխաների առնվազն մեկ երրորդը զրկված է հեռավար ուսուցման հնարավորությունից, երբ դպրոցները փակ են

ՅՈՒՆԻՍԵՖ-ն անհապաղ գործողությունների կոչ է անում՝ թվային անջրպետը վերացնելու, հեռավար ուսուցումը յուրաքանչյուր երեխայի համար հասանելի դարձնելու և ամենակարևորը՝ դպրոցներն անվտանգ վերաբացելու համար:

27 Օգոստոս 2020
Աղջիկը, համակարգչի առջև նստած, մասնակցում է առցանց դասերին։
UNICEF Armenia/2020/Anush Babajanyan

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 27-ը օգոստոսի, 2020թ Դպրոցների վերաբացմանն ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր զեկույց է հրապարակել, որում հստակ երևում է հեռավար կրթության հասանելիության անհամաչափությունը: Առցանց կրթվելու հնարավորությունն անհասանելի է եղել աշխարհի երեխաների մեկ երրորդի համար:
 
«Առնվազն 463 միլիոն երեխայի համար հեռավար ուսուցում հասկացողությունը գոյություն չի ունեցել, երբ կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակվեցին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Երեխաների այսքան մեծ թվի կողմից ամիսներ շարունակ կրթության չստանալը համաշխարհային կրթական ճգնաժամ է։ Դրա հետևանքները կարող են իրենց զգացնել տալ տնտեսության մեջ և հասարակության շրջանում գալիք տասնամյակների ընթացքում»։
 
Ազգային և տեղական արգելափակումների բարձրակետին դպրոցների փակման պատճառով գրեթե 1,5 միլիոն դպրոցականներ են տուժել։ «Հեռավար ուսուցման հասանելիությունը» զեկույցն անդրադառնում է հեռավար ուսուցման թերություններին և ընդգծում ծառայության անհասանելիության մակարդակը։
 
Զեկույցում օգտագործվել են նախադպրոցական, տարրական և միջին դպրոցի աշակերտներին հեռավար ուսուցման համար տանը անհրաժեշտ տեխնոլոգիաների և գործիքների առկայության վերաբերյալ համաշխարհային վերլուծական տվյալներ 100 երկրներից։ Ներառված են տվյալներ հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի հասանելիության, ինչպես նաև դպրոցների փակման ընթացքում այս հարթակների համար մշակված համապատասխան կրթական ծրագրերի առկայության վերաբերյալ։
 
Չնայած զեկույցում առկա արդեն իսկ մտահոգիչ տվյալներին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ պատկերը կարող է ավելի վատը լինել: Անգամ, տանը համապատասխան տեխնոլոգիաների և գործիքների առկայությունը չի կարող երաշխավորել, որ երեխան հնարավորություն ունի այդ հարթակների միջոցով հեռավար կրթվելու: Տանը կարող են գոյություն ունենալ այլ գործոնները՝  երբ երեխան պարտադրված է տնային գործեր անել, ստիպված է աշխատել, առցանց և հեռարձակվող  դասերի պահին բացակայում են սովորելու համար  բարենպաստ պայմանները:
 
Զեկույցը ներկայացնում է տարածաշրջանների միջև առկա նշանակալի անհավասարությունը։ Սահարայի հատվածի աֆրիկյան երկրներում աշակերտներն ամենաշատն են տուժել․ այստեղ աշակերտների կեսին հնարավոր չի եղել ներգրավել հեռավար ուսուցման գործընթացում:
 

Տարածաշրջան Դպրոցականների նվազագույն մասնաբաժինը, որոնց հասանելի չէ հեռավար ուսուցումը (%) Դպրոցականների նվազագույն թիվը, որոնց հասանելի չէ հեռավար ուսուցումը
Արևելյան և Հարավային Աֆրիկա 49% 67 մլն
Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկա 48% 54 մլն
Արևելյան Ասիա և Խաղաղօվկիանոսյան երկրներ 20% 80 մլն
Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա 40% 37 մլն
Հարավային Ասիա 38% 147 մլն
Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա 34% 25 մլն
Լատինական Ամերիկա և Կարիբյան ծոցի երկրներ 9% 13 մլն
Ընդամենը 31% 463 մլն

 
Զեկույցը նաև ներառում է հասանելիության վերաբերյալ տվյլաներ ըստ տարիքային խմբերի․ կրթության և զարգացման համար կարևորագույն այս տարիներին հեռավար ուսուցումը հասանելի չի եղել ամենակրտսերներին:
 

  • Նախադպրոցական տարիքի երեխաների 70 տոկոսին, այն է՝ 120 մլն երեխայի հնարավոր չէ հեռավար կրթություն տրամադրել, հիմնականում փոքր տարիքի երեխաների համար առցանց ուսուցման հետ կապված խնդիրների և սահմանափակումների, կրթական այս տարիքի երեխաների համար հեռավար ուսուցման ծրագրերի բացակայության և հեռավար ոսուցման համար տանն անհրաժեշտ գործիքների բացակայության պատճառով։
  • Տարրական դպրոցի աշակերտների առնվազն 29 տոկոսին, այն է՝ 217 միլիոն աշակերտի հնարավոր չէ հասնել։ Միջին դպրոցի ցածր դասարանցիների առնվազն 24 տոկոսին, այն է՝ 78 միլիոն երեխայի հեռավար ուսուցում չի տրամադրվել։
  • Հեռավար կրթությունը ամենաքիչը բաց թողնող տարիքային խումբը միջին դպրոցի բարձր դասարանցիներն են։ Այս տարիքային խմբի 18 տոկոսը, այն է՝  48 միլիոն աշակերտ չի ունեցել հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցները։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում՝ արգելափակումները թուլացնելու դեպքում առաջնահերթություն տալ դպրոցների անվտանգ վերաբացմանը։ Անհնարինության դեպքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է կրթության շարունակականության և վերաբացման ծրագրերում ներառել բաց թողած դասերը համալրելու մեխանիզմներ։ Դպրոցների վերաբացման գործողությունների ծրագրերում և գործելակերպում պետք է ներառել կրթության հասանելիության ընդլայնում, այդ թվում՝ հեռավար ուսուցում հատկապես խոցելի խմբերի համար։ Կրթական համակարգերը ևս պետք է հարմարեցվեն և մշակվեն այնպես, որ դիմակայեն ապագա ճգնաժամերին։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցների վերաբացմանն ուղղված հայեցակարգը, որ թողարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՊՀԿ-ի և Համաշխարհային բանկի հետ համատեղ, ազգային և տեղական իշխանություններին ուղղված գործնական առաջարկություններ է պարունակում։ Ուղեցույցի առանցքում են քաղաքականության բարեփոխումները, ֆինանսավորումը, դպրոցների անվտանգ վերաբացումը, բաց թողած ուսուցման լրացումը, երեխաների բարեկեցությունն ու պաշտպանությունը, խոցելի խմբերի  երեխաներին հասնելը։


###

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: