Դպրոցների վերաբացման ծրագիր
Քովիդ-19 համավարակի հետևանքով դպրոցների փակումն ամբողջ աշխարհում աննախադեպ վտանգ է ներկայացնում երեխաների կրթության, պաշտպանության և բարեկեցության համար:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Քովիդ-19 համավարակի հետևանքով դպրոցների փակումն ամբողջ աշխարհում աննախադեպ վտանգ է ներկայացնում երեխաների կրթության, պաշտպանության և բարեկեցության համար:
Թեև դեռևս չունենք բավարար փաստեր հիվանդության փոխանցման ռիսկի վրա դպրոցների փակման ազդեցությունը գնահատելու համար, սակայն դպրոցների փակման բացասական ազդեցությունը երեխաների անվտանգության, բարեկեցության և ուսումնառության վրա պատշաճ կերպով փաստագրված է: Կրթական ծառայությունների ընդհատումը ծանր, երկարատև հետևանքներ է թողնում տնտեսությունների և հասարակությունների վրա, այդ թվում` խորացող անհավասարություն, առողջության վատթարացում և սոցիալական համախմբվածության թուլացում: Բազմաթիվ երկրներում վիրուսի տարածվածության մասին տվյալները լիարժեք չեն, և որոշում ընդունողները պետք է իրատեսական գնահատականներ տան ոչ լրիվ տեղեկատվության ու անորոշության պայմաններում: Երեխայի լավագույն շահը պետք է ունենա գերակա կարևորություն:
Այս ծրագիրը տեղեկություններ է ապահովում որոշումների կայացման գործընթացին դպրոցները վերաբացելու ժամկետների վերաբերյալ, աջակցում է պետական կառավարման մարմինների նախապատրաստական աշխատանքներին և ուղղորդում իրականացման գործընթացը` որպես հանրային առողջապահության և կրթության ծրագրման ընդհանուր գործընթացների մաս:
