ՔՈՎԻԴ-19-ի մասին իրազեկման քայլերի գործիքակազմ երիտասարդների համար

Ներշնչված լինելով ամբողջ աշխարհում երիտասարդների ձեռնարկած քայլերով՝ մենք համադրել ենք մի շարք գործողություններ, որոնք կարող է իրականացնել ցանկացած անձ

Հայաստանի Ափշիֆտի առաջին շրջանի մասնակից չորս երիտասարդները խմբված նայում են երիտասարդներից մեկի հեռախոսին։
UNICEF Armenia/2018/Publicis

Կարևոր ակնարկներ

Ամբողջ աշխարհում մարդիկ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում իրենց և ընտանիքները կորոնավիրուսային նոր հիվանդությունից (ՔՈՎԻԴ-19) պաշտպանելու, սեփական համայնքներին աջակցելու և հիվանդության տարածումը կանխարգելելու համար:

Շատերն այսօր տարածում են վիրուսի և դրանից պաշտպանվելու ձևերի մասին տեղեկատվություն, սակայն` դժբախտաբար, այն միշտ չէ, որ ստույգ է: Առողջապահական ճգնաժամի ընթացքում սխալ տեղեկատվությունը շատ հաճախ խուճապի պատճառ է դառնում։

Գիտենք, որ դուք` որպես կամավոր, երիտասարդական ակումբի անդամ, երիտասարդ լրագրող կամ մտահոգ քաղաքացի, սրտանց ցանկանում եք աշխարհը երեխաների համար ավելի բարենպաստ վայր դարձնել: 

Ներշնչված լինելով ամբողջ աշխարհում երիտասարդների ձեռնարկած քայլերով՝ մենք համադրել ենք մի շարք գործողություններ, որոնք կարող է իրականացնել ցանկացած անձ: Գրքույկում կգտնեք մի շարք հարցերի պատասխաններ և հուշումներ, թե ինչպես գործի անցնել։ 

  1. Ինչո՞ւ է կարևոր քո օգնությունը։
  2. Ինչպե՞ս կարող ես օգնել։
  3. Սա կարևոր է իմանալ մինչև գործի անցնելը:
  4. Ի՞նչ անել, երբ ինչ-որ մեկը տարածում է ոչ ստույգ տեղեկատվություն:
  5. Ի՞նչ անել, երբ ինչ-որ մեկը խտրականություն է քարոզում:

 

ՔՈՎԻԴ-19-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքէջ:

Գրքույկի կազմ է, որի վրա մի շարք համացանցային պատկերներ են, իսկ վերևում գրված է գրքույկի վերնագիրը՝ ՔՈՎԻԴ-19-ի մասին իրազեկման քայլերի գործիքակազմ երիտասարդների համար
Հեղինակ
ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Կարդալ զեկույցը