Հոգեսոցիալական աջակցություն երեխաների և ծնողների համար

Ձեռնարկ մասնագետների համար

Փոքրիկ աղջնակը բռնվել է մոր ոտքից
UNICEF Armenia/2022/Margaryan

Highlights

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան մշակել են այս ուղեցույցը 2020 թվականին՝ աջակցելու երեխաներին և ծնողներին հոգեբանական օգնություն ցուցաբերող մասնագետների աշխատանքին: Ուղեցույցը մշակվել է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի (CSSF) ֆինանսական աջակցությամբ:

Ուղեցույցը երեխաների և նրանց ծնողների հետ աշխատող պրակտիկ աշխատողներին՝ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, դեպքի վարողներին, հատուկ մանկավարժներին ու այլ մասնագետներ,  կօգնի ճիշտ հասկանալ երեխայի  զարգացման տարիքային փուլերի առանձնահատկությունները, ինչպես նաև  բազմաթիվ խնդիրներ, որոնց առերեսվում են երեխաները տարիքային այլ փուլերում:

Ուղեցույցը պրակտիկ աշխատողներին կտրամադրի երեխաների հոգեբանության և հոգեկան առողջության մասին անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև կսովորեցնի դրանք գործնականում կիրառել՝ խուսափելով տարածված սխալներից և պաշտպանելով երեխաների լավագույն շահերը:

Ուղեցույցը բաղկացած է առանձին բաժիններից, որոնք վերաբերում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հոգեսոցիալական աջակցությանը, ինչպես նաև ծնողների և խնամակալների հետ աշխատանքին:

Հատուկ ուսուցիչն աշխատում է երեխայի հետ
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիա
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը