Ինչպես ճիշտ խոսել հաշմանդամության վերաբերյալ

Կոչ ենք անում բոլորին հարգել և ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին մենք կանք

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հենրիխ Մխիթարյանի արշավին մասնակցած հաշմանդամություն ունեցող և չունեցող մի խումբ երեխաներ միասին:
UNICEF Armenia/2018/Publicis

Կարևոր ակնարկներ

Բազմաթիվ խոչընդոտներ խանգարում են հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց հասակակիցների հետ հավասար մասնակցել հասարակական կյանքին: Խոչընդոտների մեծ մասը ստեղծում է հենց հասարակությունը: Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների իրականացումն ապահովելու համար մենք պետք է փոխենք մեր և հասարակության վերաբերմունքը և միջավայրը ։

Օրինակ՝

  1. Պետք է ասել ոչ թե՝ հաշմանդամ, այլ՝ հաշմանդամություն ունեցող անձ:
  2. «Հաշմանդամություն ունեցող» անձի հակառակ իմաստը «նորմալ», «առողջ» կամ «լիարժեք» բառերը չեն, այլ՝ «հաշմանդամություն չունեցող»-ը:
  3. Պետք է դիմել ոչ թե ուղեկցողին, այլ հենց իրեն՝ հաշմանդամություն ունեցողին:

Մի քանի այլ օրինակներ կգտնեք ամբողջական թերթիկում: 

Հենրիխ Մխիթարյանը և արշավին միացած հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները:
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը