Հավասար հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հենրիխ Մխիթարյանը կոչ են անում հավասար հնարավորություններ ստեղծել յուրաքանչյուր երեխայի համար

26 Հոկտեմբեր 2018

 

 

ԵՐԵՎԱՆ, 26-ը հոկտեմբերի, 2018թ. - Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են:
 
Պիտակավորումը, անտեսումը, կանխատրամադրվածությունը/նախապաշարմունքները սոցիալական պատնեշներից են, որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները բախվում են հասարակության մեջ: Հանրային կարծիքը մեծ դեր ունի խոցելի երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, իրավունքների իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում:
 
Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, դա չի նշանակում, որ նա չի կարող արժեքավոր ներդրում ունենալ համայնքում և հասարակությունում:
 
Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ:
 
Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի: Տարածե՛ք այս տեսանյութը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հենրիխ Մխիթարյանի կոչին՝ յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություններ ստեղծելու համար:


Արշավի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանինԵրևանի Մետրոպոլիտենին, «Երևան Մոլ»-ին, «Կինոպարկ» և «Սինեմա Սթար» կինոթատրոններինԲարրի խանութ-սրահին, «Աութդոր էֆեկտ» գովազդային գործակալությանը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում