Մարիամի կախարդական պատմությունը

Մարիամիկի պատմությունը փոքր քայլերի, ամենօրյա պայքարի ու ձեռքբերումների, նպատակներին ու միակ նվիրական երազանքին հասնելու մասին է:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Mariam and Henrikh Mkhitaryan in the backstage of the filming our new video promoting social inclusion of children with disabilities.
UNICEF Armenia/2018/Publicis
23 Հունվար 2019

Մարիամիկի կախարդական պատմությունը փոքր քայլերի, ամենօրյա պայքարի ու ձեռքբերումների, նպատակներին ու միակ նվիրական երաանքին հասնելու մասին է:

Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են: Հասարակության կողմից պիտակավորումը, անտեսումն ո նախապաշարմունքները ստեղծում են սոցիալական պատնեշներ հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների համար: Մարիամիկի պատմությունը այդ բոլոր պատնեշները հաղթահարելու մասին է: Մարիամիկի պատմությունը կրթություն ստանալու և ընկերներ ունենալու մասին է:
Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի: Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, դա չի նշանակում, որ նա չի կարող արժեքավոր ներդրում ունենալ համայնքում և հասարակությունում: 

UNICEF Armenia

Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ: