Եկե՛ք խաղանք
Խաղային առաջադրանքներ սովորելու և վերականգնվելու համար
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
«Եկե՛ք խաղանք» խաղային քարտերը խաղային առաջադրանքներ/վարժություններ են, որոնք հատուկ մշակվել են՝ աջակցելու և նպաստելու այն երեխաների զարգացմանը, ում խաղային առօրյան տուժել է պատերազմների հետևանքով։ Քարտերի բովանդակությունը շեշտադրում է խաղի բուժիչ ուժը՝ որպես միջոց, որի շնորհիվ երեխաները կարող են ինքնարտահայտվել, խոսել իրենց զգացմունքների մասին՝ միաժամանակ շարունակելով սովորել և բացահայտել իրենց շրջապատող աշխարհը։
Այս քարտերը կօգնեն ծնողներին, խնամողներին, վաղ մանկական կրթության և խնամքի ծրագրերում ներգրավված մասնագետներին ու կամավորներին՝ երեխաների լարվածությունը թեթևացնելու, նրանց հետ միասին խաղալու, փոխվստահության և մտերմիկ կապեր ձևավորելու, և նրանց համար ապահով ու հոգատար միջավայր ստեղծելու նպատակով։
Քարտերը թարգմանվել հայերեն, տեղայնացվել և տպագրվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։