2.1 միլիարդ մարդ տանը մաքուր ջուր խմելու հնարավորություն չունի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կայուն զարգացման նպատակների համատեքստում ներկայացնում են աշխարհում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների մասին առաջին տվյալները

13 Հուլիս 2017
Կարմիր գլխարկով փոքրիկ աղջնակը ձեռքերը լվանալիս
UNICEF/UN043449/Lister 5-ամյա Աինազիկ Նուրմամբետովան (Ainazik Nurmambetova) դրսում կանգնած լվանում է ձեռքերը: Աշխարհում մեծ թվով մարդ դեռևս անվտանգ ջրի մատակարարում չունի և զրկված է տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից՝ հատկապես գյուղական վայրերում:

Հուլիսի 13, 2017թ., Ժնև/Նյու Յորք – Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆՍԻԵՖ-ի նոր զեկույցի, աշխարհում առնվազն 2.1 միլիարդ երեխա կամ յուրաքանչյուր 10 երեխայից 3-ը տանը անվտանգ ջրի մատակարարում չունի, իսկ 10-ից 6-ը կամ 4.4 միլիարդ երեխա զրկված է տարրական սանիտարական պայմաններից:
 
«Խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում: 2017թ.-ի նորացված տեղեկատվություն և Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար որպես հիմքվերցված տվյալներ» մշտադիտարկման համատեղ ծրագրի զեկույցը ներկայացնում է խմելու անվտանգ ջրի և սանիտարական ծառայությունների առաջին համաշխարհային գնահատականները: Ըստ զեկույցի հիմնական եզրակացության, չափազանց մեծ թվով մարդ դեռևս անվտանգ ջրի մատակարարում չունի և զրկված է տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից՝ հատկապես գյուղական վայրերում:
 
«Մաքուր ջուրը և հիգիենայի պահպանումը տանը հասանելի պետք է լինեն ոչ միայն հարուստ կամ քաղաքների կենտրոններում ապրող մարդկանց համար», - նշեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը (Tedros Adhanom Ghebreyesus): «Սրանք մարդու առողջության համար անհրաժեշտ տարրական պահանջներից են, և բոլոր երկրները պարտավոր են ապահովել դրանց հասանելիությունը յուրաքանչյուր բնակչի համար»:
 
2000թ.-ից ի վեր՝ միլիարդավոր մարդիկ հնարավորություն են ստացել օգտվելու խմելու ջրից և տարրական սանիտարական պայմաններից, սակայն այդ ծառայությունները միշտ չէ, որ անվտանգ են եղել: Շատ տներ, առողջապահական կենտրոններ և դպրոցներ նույնպես դեռևս չունեն ձեռքերը լվանալու օճառ և ջուր՝  դրանով վտանգի ենթարկելով մարդկանց՝ հատկապես մանկահասակ երեխաների առողջությունը՝ վտանգավոր հիվանդությունների, ինչպիսին է փորլուծությունը, թիրախ դարձնելով:
 
Արդյունքում՝ ամեն տարի, 5 տարեկանից ցածր 361,000 երեխա մահանում է փորլուծությունից: Անմխիթար սանիտարահիգիենիկ պայմաններրը և կեղտոտ ջուրը նաև խոլերայի, դիզենտերիայի, հեպատիտ Ա-ի և տիֆի առաջացման պատճառ կարող են դառնալ:
 
«Անվտանգ ջուրը և արդյունավետ սանիտարահիգիենիկ ծառայությունները չափազանց կարևոր են յուրաքանչյուր երեխայի ու համայնքի առողջության համար, հետևաբար՝ նաև առանցքային նշանակություն ունեն ուժեղ, առողջ և համահավասար հասարակություն կառուցելու գործում», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Այսօր ամենախոցելի համայնքներում և ամենախոցելի երեխաների համար այդ ծառայությունները բարելավելով՝  նրանց հնարավորություն ենք ընձեռում ավելի լավ ապագա ունենալու համար»:
 
Անհավասարությունն ակնառու է:
Նպատակ ունենալով նվազեցնել անհավասարությունն աշխարհում, կայուն զարգացման նպատակները կոչ են անում դադարեցնել դրսում բնական կարիքներ հոգալը  և մինչև 2030թ.-ը հասանելի դարձնել հիմնական անհրաժեշտ ծառայությունները:
 
Անվտանգ ջրի մատակարարման աղբյուր չունեցող 2.1 միլիարդ մարդուց 844 միլիոնը նունիսկ հնարավորություն չունի օգտվելու խմելու ջրի մատակարարման ծառայությունից: Այդ մարդկանց թվին են պատկանում այն 263 միլիոն անձիք, ովքեր, ջուրը ձեռք են բերում արտաքին աղբյուրներից՝ ճանապարհի վրա ծախսելով ավելի քան 30 րոպե, և այն 159 միլիոն մարդիկ, ովքեր դեռևս չմշակված ջուր են խմում՝ լճերից և այլ ջրային ավազաններից:
 
90 երկրներում տարրական սանիտարահիգիենիկ ծառայություններ տրամադրելու գործում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչը նշանակում է, որ մինչև 2030թ.-ը այդ երկրները չեն հասնի նախատեսված համաշխարհային ցուցանիշին:
 
2.3 միլիարդ մարդ դեռևս հնարավորություն չունի օգտվելու տարրական սանիտարական ծառայություններից: Այդ մարդկանց թվին են պատկանում 600 միլիոն անձիք, ովքեր օգտվում են միևնույն զուգարանից այլ տնային տնտեսությունների հետ մեկտեղ: Իսկ 892 միլիոն մարդ էլ իրենց բնական կարիքները հոգում են դրսում. սա հիմնականում տեղի է ունենում գյուղական վայրերում: Բնակչության աճին զուգահեռ, դրսում բնական կարիքներ հոգալու ցուցանիշն աճում է ենթասահարական Աֆրիկայում և Օվկիանիայում:
 
Ճիշտ հիգիենան հիվանդությունների տարածումը կանխարգելող ամենահեշտ և արդյունավետ ուղիներից է: Առաջին անգամ կայուն զարգացման նպատակները մշտադիտարկում են այն մարդկանց տոկոսը, ովքեր հնարավորություն ունեն տանն իրենց ձեռքերը լվանալ օճառով և ջրով: Նոր զեկույցի համաձայն, ձեռքերը լվանալու համար ջրի և օճառի առկայությունը մեծապես տարբերվում է ըստ 70 երկրներից հավաքագրված տվյալների՝ ենթասահարական Աֆրիկայում կազմելով բնակչության 15 տոկոսը, իսկ արևմտյան Ասիայում և հյուսիսային Աֆրիկայում՝ 76:
 
Զեկույցը նաև ներառում է հետևյալը՝

Շատ երկրներ ջրի և սանիտարականծառայությունների որակի վերաբերյալ տվյալներչունեն: Զեկույցը ներառում է անվտանգ ջրի մատակարարման և սանիտարական ծառայությունների  մասին տվյալներ, համապատասխանաբար 96 և 84 երկրներում:

Հակամարտություն ունեցող կամ ճգնաժամերի մեջգտնվող երկրներում ապրող երեխաները 4 անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն օգտվելու տարրական ջրամատակարարման ծառայություններից և 2 անգամ ավելի քիչ հնարավորություն՝ գործածելու տարրական սանիտարական ծառայություններ, քան այլ երկրներում ապրող երեխաները:

Քաղաքային և գյուղական գոտիների միջև առկա են զգալի տարբերություններ: Անվտանգ ջրի մատակարարում ունեցող 3 մարդուց 2-ը և անվտանգ սանիտարական ծառայություններ ունեցող 5-ից 3-ը բնակվում են քաղաքներում: Լճերից և այլ ջրային ավազաններից ջուր խմող 161 միլիոն մարդուց 150 միլիոնը ապրում է գյուղական վայրերում:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

For more information about UNICEF and its work for children, visit www.unicef.org.

Follow UNICEF on Twitter and Facebook