Հավասար հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հենրիխ Մխիթարյանը կոչ են անում յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություններ ստեղծել:

- Հայերեն
- English
Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են: Հասարակության կողմից պիտակավորումը, անտեսումն ո նախապաշարմունքները ստեղծում են սոցիալական պատնեշներ հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների համար:
Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի: Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, դա չի նշանակում, որ նա չի կարող արժեքավոր ներդրում ունենալ համայնքում և հասարակությունում:
Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ: