Դիմակայունություն. փախստականների վկայություններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը զրուցել է երեխաների և նրանց ընտանիքների հետ իրենց ապրած դժվարությունների, այժմյան մարտահրավերների և ապագայի հանդեպ ունեցած հույսերի մասին:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
08 Նոյեմբեր 2023

Սեպտեմբերի վերջին ավելի քան 100,000 մարդ, այդ թվում՝ գրեթե 30,000 երեխա ապաստան է գտել Հայաստանում՝ իրենց հայրենի համայնքներում ռազմական գործողությունների սրացումից հետո: Այժմ նրանք փորձում են վերստեղծել իրենց կյանքը Հայաստանում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը զրուցել է երեխաների և նրանց ընտանիքների հետ իրենց ապրած դժվարությունների, այժմյան մարտահրավերների և ապագայի հանդեպ ունեցած հույսերի մասին:

«Բոլոր երեխաների համար առաջին հերթին խաղաղություննա, անվտանգությունը իրանց մանկությունը լավ անցնելու համար, մեկ էլ մի հատ անկյուն, որտեղ իրանք հանգիստ կարողանան քնել»:

Վահե, 14 տարեկան
Embedded video follows
UNICEF Armenia

«Ընդհանրապես, երեխաների կրթական մակարդակը շատ ա իջել անընդհատ բացթողումներից, դադարներից: Ինչքան էլ բացատրես, մեկ ա, ուսուցչուհու բացատրածը ուրիշ է: Լրացուցիչ պարապունքներ են անհրաժեշտ, որ լրացնեն բաց թողածը»:

Լուսինե Աբրահամյան, երեք երեխաների մայր
Embedded video follows
UNICEF Armenia

«Դժվար ժամանակնաշրջանա եղել: Չեմ ուզում, ոնց մենք ենք էդ նույնը տեսել, նորածիններն էլ տեսնեն»:

Ժենյա, 13 տարեկան
Embedded video follows
UNICEF Armenia

«Ամուսինս մի քան շոր վերցրեց, ես համարյա բան չեմ վերցրել, մենակ նոր առած մսաղաց ունեմ, մենակ դա եմ վերցրել, սաղ տնից մենակ դա: Տելեվիզորը, կոմպյուտորը, լոխ թողել եմ, եկել»:

Լիլիթ Աբրահամյան, երեք երեխաների մայր
Embedded video follows
UNICEF Armenia

«Հոգեբանական աշխատանք, իհարկե կուզեմ. ինչպես խոսել երեխաների հետ, ինչպես շփվել, որ ինչքան բան տեսել են, էտ սթրեսից դուրս գան»:

Մելանյա, երկու երեխաների մայր
Embedded video follows
UNICEF Armenia

«Արդեն ինչքան բաների միջով եմ անցել, շատ ուժեղ եմ, երևի», - ասաց Մելանյան, որ 2020 թվականի հակամարտության սրացման պատճառով կորցրել է իր առաջին ամուսնուն: Իսկ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան փախչելուց առաջ վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի պատճառով կորցրել է նաև իր երկրորդ ամուսնուն։

Հայաստան ժամանած երեխաների և նրանց ընտանիքների հումանիտար իրավիճակի մասշտաբներն ու բարդությունը շարունակում են շատ սուր զգացվել: Երեխաներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ են հումանիտար օգնություն ու պաշտպանություն՝ իրենց ամենաառաջնային կարիքները հոգալու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջիններից էր, որ սկսեց արձագանքել ստեղծված ճգնաժամին: Մենք աջակցում ենք երեխաների վրա ազդեցություն ունեցող հիմնական ոլորտներում, ներառյալ երեխայի պաշտպանության, հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարեկեցության, առողջապահության և սնուցման, կրթության, արտակարգ իրավիճակներների, կանխիկ դրամական միջոցների փոխանցման և սոցիալական պաշտպանության ոլորտներում:

Այսօր մենք ձեր կարիքն ունենք, որպեսզի կարողանանք հասնել և աջակցել ավելի շատ երեխաների և ընտանիքների: Միացե՛ք մեզ, տարածեք այս պատմությունները և հանգանակե՛ք: