Տնային տնտեսությունների կրթության ծախսերի գնահատում
Զեկույց
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
2018-2021 թվականներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրել է Հայաստանում կրթության ոլորտում տնային տնտեսությունների ծախսերի վերլուծություն՝ սահմանելու տնային տնտեսությունների կրթական ծախսերը: Ստացված արդյունքները ծառայել են հանրակրթական համակարգի վիճակի վերլուծությանը և ներդրում ունեցել երկրում մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունների շուրջ քննարկումներում:
Վերլուծությունն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ՄԱԶԾ համատեղ ԿԶՆ գլոբալ ֆինանսական նախաձեռնության շրջանակում՝ օգտագործելով միջազգային չափանիշներին համապատասխանեցված բազմաթիվ մեթոդաբանություններ (ՏՀԶԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Համաշխարհային բանկ):
Արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում տնային տնտեսությունները հանդես են գալիս որպես կրթության ֆինանսավորման առանցքային,սակայն քիչ ճանաչված աղբյուր, որի ծախսերը կենտրոնացած են բարձրագույն կրթության և հանրակրթության վրա: Այսպես՝ 2021 թ. տնային տնտեսությունների կրթության ծախսերի 47 տոկոսը բաժին է ընկնում բարձրագույն կրթությանը, 35,7 տոկոսը՝ հանրակրթությանը, իսկ ավելի փոքր մասնաբաժինը՝ նախակրթական և միջին մասնագիտական կրթությանը՝ 7.8 և 7.4 տոկոս մասնաբաժիններով:
Տնային տնտեսությունների կրթության ծախսերի ընդհանուր 79,4 տոկոսը ուսման վարձն ու այլ պարտադիր վճարներ են, որից միայն ուսման վարձը կազմել է 39,5 տոկոս, համազգեստի ու այլ հագուստի ծախսերը՝ 27,7 տոկոս, իսկ սննդի, տրանսպորտի և կացարանային ծախսերը կազմել են 18,2 տոկոս։
Զեկույցն ընդգծում է, որ չկա ազգային գնահատման հստակ շրջանակ, որը կվերլուծի ինչպես պետական, այնպես էլ տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերը կրթության վրա։ Հաջորդ քայլերով զեկույցն առաջարկում է դիտարկել ազգային կրթական հաշիվների (national education accounts) ներդրումը, համահունչ դարձնել ազգային հետազոտական գործիքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և իրականացնել կանոնավոր ֆինանսական գնահատումներ՝ օգտագործելով միջազգային մեթոդաբանություններ։