Սոցիալական պաշտպանության համակարգի խորքային ախտորոշում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Համաշխարհային բանկը համատեղ ուսումնասիրել են սոցիալական պաշտպանության համակարգը։

- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
«Սոցիալական պաշտպանության համակարգի խորքային ախտորոշում» վերլուծությունն իրականացրել են 2019-2020թթ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը և Համաշխարհային բանկը համատեղ` կիրառելով սոցիալական պաշտպանության համակարգերի խորքային ախտորոշման գործիքը (ՍՊՀ ԽԱԳ)։
CODI-ի վերլուծությունն անդրադառնում է սոցիալական պաշտպանության չորս հենասյուներից երեքի վրա` սոցիալական աջակցության, աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի և սոցիալական խնամքի ծառայությունների՝ վերանայելով 115 սոցիալական պաշտպանության ծրագրեր, այդ թվում` առողջապահության, կրթության և արդարադատության ոլորտներում: Զեկույցը մատնանշում է համակարգի և ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը՝ խորքային ուսումնասիրություն կատարելով 15 առավել լայն ընդգրկում, ընթացիկ բարեփոխումների հետ առնչվող և շահառուների մեծ խոցելիություն ունեցող ծրագրի: Վերջիններս ներառում են ութ դրամական փոխանցումներ, հինգ աշխատաշուկա և խնամքի տրամադրման երկու ծառայություն:
Այն 2019-2020 թվականների սոցիալական պաշտպանության համակարգի գործունեության վերաբերյալ համապարփակ ակնարկ է և վերլուծություն, որը համեմատական է անցկացնում սոցիալական պաշտպանության ազգային նպատակների և միջազգային լավագույն փորձի միջև:
Գնահատման արդյունքները կարող են հիմք ծառայել երկրի նոր կառավարության համար՝ վերացնելու ոլորտում առկա բացերը և շարունակելու սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները՝ արձագանքելով ի հայտ եկած կարիքներին, ինչպես նաև հետևելու սեփական նախաձեռնությամբ մեկնարկած բարեփոխումների արդյունքները:
