24 Մայիս 2021

Սոցիալական պաշտպանության համակարգի խորքային ախտորոշում

«Սոցիալական պաշտպանության համակարգի խորքային ախտորոշում» վերլուծությունն իրականացրել են 2019-2020թթ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը և Համաշխարհային բանկը համատեղ` կիրառելով սոցիալական պաշտպանության համակարգերի խորքային ախտորոշման գործիքը (ՍՊՀ ԽԱԳ)։ CODI-ի վերլուծությունն անդրադառնում է սոցիալական պաշտպանության չորս հենասյուներից երեքի վրա` սոցիալական աջակցության, աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի և սոցիալական խնամքի ծառայությունների՝ վերանայելով 115 սոցիալական պաշտպանության ծրագրեր, այդ թվում` առողջապահության, կրթության և արդարադատության ոլորտներում: Զեկույցը մատնանշում է համակարգի և ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը՝ խորքային ուսումնասիրություն կատարելով 15 առավել լայն ընդգրկում, ընթացիկ բարեփոխումների հետ առնչվող և շահառուների մեծ խոցելիություն ունեցող ծրագրի: Վերջիններս ներառում են ութ դրամական փոխանցումներ, հինգ աշխատաշուկա և խնամքի տրամադրման երկու ծառայություն: Այն 2019-2020 թվականների սոցիալական պաշտպանության համակարգի գործունեության վերաբերյալ համապարփակ ակնարկ է և վերլուծություն, որը համեմատական է անցկացնում սոցիալական պաշտպանության ազգային նպատակների և միջազգային լավագույն փորձի միջև: Գնահատման արդյունքները կարող են հիմք ծառայել երկրի նոր կառավարության համար՝ վերացնելու ոլորտում առկա բացերը և շարունակելու սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները՝ արձագանքելով ի հայտ եկած կարիքներին, ինչպես նաև հետևելու սեփական նախաձեռնությամբ մեկնարկած բարեփոխումների արդյունքները:
27 Օգոստոս 2019

Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքների վերլուծություն

Կառավարության բյուջեն պետական գերակայությունների արտացոլումն է և հետևաբար, այն, թե բյուջեից որքան միջոցներ են ուղղվում երեխաներին և դեռահասներին, վկայում է կառավարության՝ երեխաների իրավուքնենրի իրականացման ստանձնած հանձնառության մասին: Բոլոր երեխանրի բոլոր իրավունքների իրացումն ապահովելու համար կարևոր է, թե արդյոք բավարար են այն միջոցները, որոնք տրամադրվում են համապատասխան օրենսդրության և քաղաքականությունների իրականացմանը, ինչպես նաև այդ իրավունքների իրացման ուղղությամբ աշխատող կառույցներին: Որպես Միավորված ազգերի կազմակերպության՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ստորագրող կողմ, Հայաստանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները «իր տրամադրության տակ եղած ռեսուրսների առավելագույն չափի և, անհրաժեշտության դեպքում, միջազգային համագործակցության շրջանակներում»՝ բոլոր երեխաների իրավունքների իրացումն ապահովելու համար:  Երեխաները և արդարության սկզբունքներն ընկած են նաև կայուն զարգացման նպատակների հիմքում: ԿԶՆ-ներով շեշտադրվում է այն հանգամանքը, որ երկրների կողմից սոցիալական, տնտեսական և բնապահպանական նպատակներ հետապնդելիս ոչ ոք չպետք է անտեսվի:  Ինչո՞ւ է հարկավոր իրականացնել Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում՝ 1. Բարձրացնելու երեխաների համար մշակվող քաղաքականությունների արդյունավետությունը: 2. Նպաստելու ընդհանուր հանրային ֆինանսների կառավարման բարելավմանը: Վերլուծության հիմնական արդյունքները՝ 1. Թեև 2012 թվականից սկսած արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք համամասնորեն չեն ուղղվել երեխաներին: 2. Երեխաներին ուղղված ընդհանուր ծապսերի կեսից ավելին կազմում են կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության գծով ծախսերը: 3. Ուղղակի ծախսերը կազմել են երեխաներին ուղղված ծախսերի ավելի քան 43 տոկոսը: 4. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից սոցիալական ոլորտներին ուղղված ծախսերի միջին մակարդակի համեմատ՝ Հայաստանում նշված ոլորտներին ուղղված ծախսերի մակարդակը ցածր է:  5. Երեխաներին ուղղված հանրային ծախսերի մեծ մասն ուղղվեծ է գոյատևման, զարգացման և պաշտպանության իրավունքների իրացմանը, իսկ մասկացության իրավունքի իրացմանը բաժին է ընկել միայն մոտ 1 տոկոսը: 6. Երեխաներին ուղղված ծախսերն ըստ տարբեր տարիքային խմբերի բաշխելով՝ պարզ է դառնում, որ վաղ մանկության շրջանում երեխաներին ուղղված բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում:  Բոլոր մնացած արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով ամբողջական զեկույցը: 
15 Օգոստոս 2018

Երեխաների իրավունքների մշտադիտարկում (ԵԻՄ/CRM)

Խնդիրը, Երեխաների իրավունքների մշտադիտարկման համապարփակ համակարգ չի ներդրվել Հայաստանը, վավերացնելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, պարտավորվել է ձևավորել մշտական մարմին կամ մեխանիզմ, որը կնպաստի երեխայի իրավունքների ոլորտում պետության գործողությունների համակարգմանը, մշտադիտարկամանն ու գնահատմանը, ինչպես նաև՝ կոնվենցիայի վերաբերյալ պարբերական…, Լուծում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակը ներգրավված է կառավարության համապատասխան գերատեսչությունների, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, երեծաների իրավունքների մշտադիտարկման համակարգի ստեղծման վերաբերյալ շարունակական երկխոսության մեջ. այն կօգնի բարելավել ու ներդաշնակեցնել տվյալների հավաքագրման հատվածականությունն ու կրկնակումը,…, Ազդեցություն, Ազգային մակարդակում երեխաների բարեկեցությանն ու իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունների արդյունավետության բարձրացման շնորհիվ՝ գործուն ԵԻՄ համակարգը կօգնի ավելի լավ արդյունքներ ապահովել Հայաստանում երեխաների համար: Այն կնպաստի ազգայնացվող երեխայակենտրոն ԿԶՆ-ների իրականացմանը, երեխաների համար ծառայությունների տրամադրման…