Պատկերապատում (կոմիքս). Կիբեռ-նինձաները պայքարում են համացանցային վտանգների դեմ
Ներբեռնեք և ծանոթացեք մեր հերոսներին և համացանցում անվտանգ լինելու կանոններին:
- Հայերեն
- English
Highlights
2024թ-ին Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերից 12-18 տարեկան երիտասարդները մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ ջանքերով և Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված վերապատրաստումներին և աշխատաժողովներին:
Զինվելով կիբերանվտանգության, մեդիա գրագիտության և ստեղծագործական պատմվածքների հմտություններով՝ դեռահաս և երիտասարդ մասնակիցները մասնագետների օգնությամբ ստեղծել են իրենց կիբեռ-նինձա հերոսներին և զարգացրել նրանց պատմությունը վերածելով այն իսկական կոմիքսի:
Այս պատկերապատումը ստեղծվել է 19-ամյա Լենա Ստեփանյանի, 22-ամյա Գրետա Գրիգորյանի և 20-ամյա Վահրամ Համբարյանի կողմից: Ներբեռնեք և ծանոթացեք մեր հերոսների հետ և համացանցում անվտանգ լինելու կանոններին:
_______________________________________________________________________
Պատկերապատոււմը ստեղծվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության ֆինանսավորման շնորհիվ: Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ: