Հետո ի՞նչ եղավ...

Պատկերապատումներով անուղղակի հոգեբանական աջակցություն երեխաներին

Armine and her new friends in Yegheghis enjoying a break outside in Yeghgnadzor, Armenia.
UNICEF Armenia/2020/Galstyan

Կարևոր ակնարկներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում և դրանից հետո ակնհայտ դարձավ, որ դժվար է հոգեբանական աջակցություն ցուցաբերել տուժած բոլոր երեխաներին։ Թեև ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն աշխատում էր ոլորտի հետ՝ երեխաներին և խնամակալներին հոգեսոցիալական աջակցություն տրամադրելով, լրացուցիչ միջոցներ և ռեսուրսներ էին անհրաժեշտ ավելի շատ երեխաների հասնելու համար, այդ թվում՝ մարդկային ռեսուրսներ, տարատեսակ նյութեր, ինչպես նաև՝ ժամանակ:

Համագործակցելով Պարադիգմա կրթական հիմնադրամի և հայտնի նկարիչ Տիգրան Մանգասարյանի հետ՝ ստեղծեցինք մի պատկերապատում դպրոցահասակ երեխաների համար, որ նրանց կտանի դժվարին իրավիճակների տարբեր սցենարների միջով՝ առաջարկելով դրանցից բխող ծանր զգացմունքները հաղթահարելու ուղիներ: Այն նպատակ ունի օգնելու երեխաներին զարգացնել ինքնաճանաչման, կորուստը հաղթահարելու և անորոշության ու վախերի հետ առնչվելու կարողություններ:

Պատկերապատումն այնուհետև արդյունավետորեն զուգակցվել է հոգեսոցիալական աջակցության այլ ձևերի հետ՝ հօգուտ երեխաների և դեռահասների:

Հետո ի՞նչ եղավ գրքկի կազմ: Քաղաքի լուսանկար վերևից: Կազմի ձախ անկյունում թիթեռ է
Հեղինակ(ներ)
«Պարադիգմա» կրթական հիմնադրամ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն
ISBN
978-9939-895-00-0

Առկա փաստաթղթերը