Տեղահանությունից մեկ տարի անց Արևիկը վերսկսում է իր սիրելի մասնագիտությամբ զբաղվել

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ տեղացի և փախստական ուսուցիչները 360 աշակերտի օգնում են լրացնել կրթական բացերը

ՅՈՒՆԻՍԵՖ
Teacher and student in front of a whiteboard. The student draws red squares
UNICEF Armenia/2024/Ghazaryan
12 Նոյեմբեր 2024

2023 թվականի սեպտեմբերի 25-ին մանկավարժ Արևիկ Բադալյանն իր ամուսնու և չորս երեխաների հետ հարկադրված տեղահանվել էր Հայաստան։ Ժամանելուն պես Արևիկը սկսեց երեխաների համար դպրոց փնտրել։ Հակամարտության պատճառով նրա չորս երեխաների կրթությունը բազմիցս ընդհատվել էր և նա, որպես մայր, անհանգստանում էր, թե ինչպես պետք է երեխաները լրացնեն կրթական բացերը։ Ջրվեժում Արևիկին սպասում էր այն, ինչ նա չէր էլ երազել. իմանալով, որ Արևիկն ուսուցչուհի է, դպրոցի տնօրենը նրան առաջարկել է դասավանդել։

Արևիկի համար սա գտնված հնարավորությունն էր, քանի որ այնքա՜ն էր կարոտել իր աշխատանքը, որը ստիպված էր թողնել 2022 թվականին։ «Դպրոցներից և մանկապարտեզներից շատերը հաճախ փակվում էին՝ չկարողանալով ապահովել ուսումնական պատշաճ պայմաններ, այդ թվում՝ ջեռուցում։ Դրան զուգահեռ ես փորձում էի անել հնարավորը՝ միջոցներ գտնելու իմ չորս երեխաներին խնամելու համար», - պատմում է Արևիկը։

Children during remedial classes. They are drawing
UNICEF Armenia/2024/Ghazaryan
Primary mathematics. Apples and Pares to match the numbers
UNICEF Armenia/2024/Ghazaryan

Դասավանդման գործընթացում ներգրավվեցին նաև Հայաստանում բնակություն հաստատած փախստական ընտանիքներից 20 ուսուցիչ։ Այս կազմում էր նաև Արևիկը, ով վերապատրաստումների շարքի ավարտին սկսեց աշխատել փախստական և տեղացի ընտանիքների երեխաների հետ՝ օգնելով նրանց լրացնել շարունակական դարձած կրթական բացն ու պատրաստվել դպրոցին:

«Դասավանդումը սոսկ աշխատանք չէ ինձ համար», - ասում է Արևիկը ժպտալով։ «Ես այնքան մեծ սիրով եմ դասարան մտնում, այնքան եմ ոգևորվում, որ կարողաում եմ մոտիվացնել երեխաներին։ Երբ ստիպված էինք փախչել Հայաստան, ես մոլորված էի, չգիտեի՝ ինչ անել։ Բայց երբ հնարավորություն ստացա նորից գալ դպրոց, նորից անել իմ սիրած աշխատանքը, հասկացա, որ այս աշխատանքը՝ երեխաներին ավելի լավ կրթելու իմ նպատակը, կօգնեն հաղթահարել ամեն բան։ Օրեր առաջ զրուցում էի տնօրենի հետ։ Ասաց. «Արևիկ, այնքան ուրախ եմ, որ էլ չեմ տեսնում այն տխուր, հուսահատ աչքերը, երբ առաջին անգամ եկար դպրոց»։ Ես համաձայն եմ իր հետ։ Իմ աշակերտներից յուրաքանչյուրին դաս տալու գործընթացն ինձ համար դարձել է թերապիայի նման մի բան: Նրանց ներկայությունը, սիրալիր ժեստերն ինձ այնքա՜ն շատ են օգնում»։

A primary school student coloring number 5
UNICEF Armenia/2024/Ghazaryan
Primary school student writing letter A in Armenian. Two other younger children are watching standing in front of the Alphabet
UNICEF Armenia/2024/Ghazaryan

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ և «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսական   աջակցությամբ 2024 թվականի ամռանը մշակել է մեկամսյա դասընթացներ, որոնք նախատեսված են առաջին դասարան ընդունվող և միջին դպրոց հաճախող փախստական երեխաների համար։ 

«Քաջատեղյակ լինելով առաջացած կրթական բացի մասին և ապահովելու, որ տեղահանված փոքրիկները հավասար մեկնարկային դիրքում գտնվեն առաջին դասարան հաճախելիս, «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մենք նախաձեռնեցինք այս մեկամսյա դասընթացները: Արդյունքում, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռվա մարզերում բնակվող և այստեղ հաստատված 5-6 տարեկան փախստական 360 երեխա ստացավ հնարավորություն հասնելու պետական չափորոշիչներով սահմանաված այն մակարդակին, որն անհրաժեշտ է դպրոցական ուսումնական ծրագրի հաջող յուրացման համար»,- ներակայացրեց նախագիծը ՅՈՒՆՍԻԵՖ-ի Կրթական ծրագրի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:

Primary school children in line. They are smiling.
UNICEF Armenia/2024/Ghazaryan

Արևիկի խմբում կան և՛ տեղացի, և՛ փախստական, և՛ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Նրանք բոլորը պատրաստվում են նոր ուսումնական տարվան, ու մանկապարտեզից դպրոց անցումը դյուրին դարձնելու համար Արևիկը հարմարացրել է նրանց կարիքներին նախապես հաստատված նախապատրաստական ծրագիրը, որի հիմքում ընկած է խաղը, երգը, պարը:

«Երեխաներ ունեմ, որ տեղահանվել են 2023 թ-ին, բայց այս մեկ տարվա ընթացքում որևէ մանկապարտեզ չեն գնացել: Սա շատ մեծ բաց է, որ պիտի հավուր պատշաճի լրացնենք, այլապես այս երեխաների համար կրթությունը կդառնա մարտահրավեր, անհաղթահարելի ու ոչ սիրելի մի բան», - բացատրում է Արևիկը: Նրանցից շատերի համար ուսումնական տարվա մեկնարկը զուգորդվում է վախի  հետ, և հե՛նց այդ պատճառով աշխատել ենք լավ հիշողություններ ստեղծել նրանց համար»։

Արևիկը մեծ ոգևորությամբ է աշխատում երեխաների հետ՝ փորձելով իր ջերմությունն ու սերը հաղորդել յուրաքանչյուր երեխային։ «Անվտանգ միջավայրում դասավանդելը, որտեղ կարող ես կենտրոնանալ երեխաներին կրթելու և օգնելու վրա ու այդ գործընթացից հաճույք ստանալն իսկական օրհնություն է»։

Primary school students exercising. Their hands are up
UNICEF Armenia/2024/Ghazaryan

Սկզբում շատ երեխաներ միայն մուգ գույներով էին նկարում, բայց կամաց-կամաց արդեն նկատեցի, որ ավելանում են վառ գույները՝ դեղին, կարմիր, նարնջագույնը։ Այնքա՜ն էի ուրախացել դա տեսնելով

Արևիկի խոսքերով՝ «Սկզբում շատ երեխաներ միայն մուգ գույներով էին նկարում, բայց կամաց-կամաց արդեն նկատեցի, որ ավելանում են վառ գույները՝ դեղին, կարմիր, նարնջագույնը։ Այնքա՜ն էի ուրախացել դա տեսնելով»։ Արևիկը հույս ունի, որ այս աշնանը, երբ երեխաներն իրենց առաջին ուսումնական տարին սկսեն, դպրոցի խաղահրապարակը երեխաների զվարթ ծիծաղով կլցվի։