Ինքնավստահ դառնալու ճանապարհին
Ձեռնարկը ստեղծվել է 10 և բարձր տարիքի երեխաների ինքնավստահության և առողջ ինքնագնահատականի ձևավորման համար:

- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Ինքներս մեր և մեր կարողությունների հանդեպ հավատը բարձրացնում է մեր ինքնավստահությունը ու օգնում ունենալ առողջ ինքնավերաբերմունք և ինքնագնահատական:
Կարևոր է ձգտել առողջ ինքնագնահատականի, քանի որ դա օգնում է մարդուն լինել ինքնավստահ, բարյացկամ ու բաց, հասկանալ ինքն իրեն, գիտակցել իր հույզերն ու պահանջմունքները, իր հնարավորություններն ու սահմանափակումները, ապրել հանգիստ, առաջնորդվել սեփական ցանկություններով ու նպատակներով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Ծնողի դպրոց» ՀԿ-ն ստեղծել են այս ձեռնարկը 10 և բարձր տարիքի երեխաների համար՝ օգնելու նրանց ձևավորել առողջ ինքնագնահատակն և ինքնավստահություն:
Ձեռնարկում մի շարք առաջադրանքներ կան, որոնք կօգնեն դեռահասներին ավելի լավ ճանաչել իրենց հույզներն ու պահանջմունքնեը, ուժեղ և թույլ կողմերը: Ներբեռնե՛ք:
