Զգու՛յշ, երեխաներ են

Ուղեցույց երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ երեխաների և բոլորի համար

Անչափահաս տղան և աղջիկը միասին ինքնուկ են նկարում խոցելի ընտանիքների աջակցման կենտրոնում:
UNICEF Armenia/2018/Sokhin

Կարևոր ակնարկներ

Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է. չէ՞ որ յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն պաշտպանելու իրեն վերաբերող տվյալները, թույլ չտալու, որ իր, իր կյանքի, իր առօրյայի եւ իրեն վերաբերող ցանկացած տեղեկություն օգտագործվի ապօրինի կերպով եւ անհանգստացնի իրեն:

2015 թվականին ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը՝ սահմանելով այն կանոնները, որոնք պետք է պահպանել մարդու վերաբերյալ տվյալների հետ առնչվելիս: Օրենքի հիման վրա կրկին 2015 թվականին ստեղծվեց նաև ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի նպատակն է իրականացնել մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը:

Գործակալության գործունեության առաջին տարիների ընթացքում պարզ դարձավ, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ամենակարեւոր խնդիրներից է երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը: Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունը. բանն այն է, որ երեխաներն իրենց փոքր տարիքի հետևանքով, երբ դեռ գտնվում են ֆիզիկական և մտավոր զարգացման, իրավագիտակցության ձևավորման ճանապարհին, կարող են ամբողջությամբ չգիտակցել իրենց անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը կամ գիտակցեն, բայց չկարողանան պատշաճ կերպով իրականացնել իրենց իրավունքի պաշտպանությունը: Ուստի, երեխաներն, ի տարբերություն չափահասների, լրացուցիչ օժանդակության և ավելի շատ պաշտպանության կարիք ունեն իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված այս ուղեցույցը նպատակ ունի ավելի պրակտիկ խորհուրդներ տարածել, երեխաների անձնական տվյալների պաշտպանության կանոնները ներկայացնել առավել հանրամատչելի ձեւով, պատկերավոր օրինակներով, թեստերով և խնդիրներով և ուղղված է ոչ միայն երեխաների ծնողներին, երեխայի խնամքով կամ կրթությամբ զբաղվող մասնագիտացված կառույցների և հաստատությունների աշխատակիցներին, այլ նաև՝ հենց երեխաներին:

Ուղեցույցը կարող է նաև ծառայել որպես ուսումնական ձեռնարկ՝ երեխաներին իրենց անձնական տվյալների պաշտպանության իրավունքին ծանոթացնելու, անձնական տվյալների նկատմամբ ուշադրությունը բարձրացնելու, ինչպես նաև իրենց վերաբերյալ տվյալների պաշտպանությունն ինքնուրույն իրականացնել սովորեցնելու համար:

Տղան ժպտում է մանկապարտեզի իր սենյակի կիսաբաց դռնից:

Author

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Հրապարակման օր

Լեզուներ

Հայերեն

Ծանոթանալ զեկույցին

(PDF, 37,12 MB)