Ինչպես է Հայաստանը պաշտպանում երեխաների իրավունքները

Արտահերթ հրապարակային զեկույց. Մարդու իրավունքների պաշտպան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտ փոքրիկ գնդակը երեխայի ձեռքերում:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Կարևոր ակնարկներ

1993 թվականին վավերացնելով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ստանձնեց համապատասխանեցնելու իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այս փաստաթղթի պահանջներին։ Բոլոր անդամ պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման մասին՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ՝ բացառությամբ առաջին անգամի։ Զեկույցները ուսումնասիրելուց հետո Կոմիտեն տվյալ պետությանը ներկայացնում է «Ամփոփիչ դիտարկումներ» կոնկրետ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված այդ խնդիրների լուծմանը։

Կոմիտեն հրավիրել է Հայաստանին ներկայացնել իր հինգերորդ և վեցերորդ համատեղ զեկույցը մինչև 2019 թվականի հունվարի 22-ը և դրանում ներկայացնել տեղեկություններ 2013 թվականի Ամփոփիչ դիտարկումներում նշված առաջարկությունների կատարման վերաբերյալ։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝  Պաշտպանն է իրականացնում «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: 

Այս զեկույցը կազմվել է Պաշտպանի նկարագրված գործառույթի շրջանակներում և կազմում է մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանը կատարել և շարունակում կատարել Կոմիտեի՝ 2013 թվականի ամփոփիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները։ Զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը, որի շրջանակներում ուսումնասիրվել են կոմիտեի 3 ամփոփիչ դիտարկումները, վեր են հանվել դրանցում ներկ յացված առաջարկությունները և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ, Կոնվենցիայի մարմինների առջև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ Պաշտպանի գնահատականները և առարջարկությունները։

Կարդացե՛ք ամբողջական զեկույցը՝ պարզելու, թե ինչպես է Հայաստանը պաշտպանում երեխաների իրավունքները:

 

Դասասենյակի կիսով չափ բացված դռնից երևում են իրենց գրասեղաններին նստած մի խումբ աշակերտները:
Հեղինակ(ներ)
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն