Մատչելի արդարադատություն երեխաների համար

Տարբեր իրավիճակներում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ստեղծում

Երեխան նստած է ծնկները գրկած՝ կարծես ընդունել է պաշտպանական դիրք և մի քիչ անհանգստացած հայացքով նայում է ֆոտոխցիկին:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Կարևոր ակնարկներ

Այս տեղեկագրի նպատակն է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կատարված աշխատանքները և դրանց արդյունքները` նպաստելով արդարադատության ոլորտի շարունակական բարեփոխումների ապահովմանը և ոլորտի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 

Երեխաների համար մատչելի արդարադատության մոտեցումը և հայեցակարգը բավականին նոր ձևավորված պրակտիկա է, որը հատկապես զարգացում է ստացել 1990ական թվականներից: Այս մոտեցման անհրաժեշտությունը ծագել է տարբեր իրավիճակներում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունից՝ որպես երեխայի հիմնարար իրավունքների ապահովման երաշխիք: Մի կողմից պրակտիկ հետազոտությունները, որոնք կատարվել են դատական մարմիններում, ցույց են տվել երեխաների խնդիրները, որոնք առնչվում են արդարադատությանը, մյուս կողմից՝ այդ խնդիրներին արձագանքելու անհրաժեշտությունը: Ընդ որում, խոսելով այս մոտեցման մասին՝ պետք է նշել, որ այն իր մեջ ներառում է քաղաքացիական, վարչական, քրեական արդարադատությունը և դրանց կողմից երեխաների համար մատչելի, զգայուն ընթացակարգերի և կառուցակարգերի ապահովումը:

Մատչելի արդարադատությունը և արդարադատության իրավունքը հիմնարար իրավունք է, որն ապահովում է այլ իրավունքների իրացում տարբեր ոլորտներում: Այս մոտեցումն առաջ է եկել նաև լրացնելու երեխաների իրավունքների «պաշտպանություն» հասկացությանը՝ դառնալով որպես առավել լայն սահմանում՝ հատկապես հավասար հնարավորությունների և միջոցների առումով: Այն ընդգծում է բոլոր երեխաների համար հավասար և անհրաժեշտ միջոցների ստեղծումը, խտրականության բացառումը, իրավունքի վրա հիմնված հնարավորության ստեղծումը: Երեխաներն առնչվում են արդարադատության համակարգին որպես գործընթացի մասնակից՝ վկա, տուժող, կասկածյալ՝ ունենալով օրենքի հետ խնդիր. արդարադատությունը պետք է ուղղված լինի նրանց շահերի պաշտպանությանը՝ ապահովելով պաշտպանվածությունը և արձագանքելով նրանց կարիքներին: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անչափահասների արդարադատության համակարգի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը 2015թ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ նախաձեռնել է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի հեռահար նպատակն է օրենքի հետ առնչվող երեխայի շահերի պաշտպանության օրենսդրական, գործնական երաշխիքների ստեղծումը: 

Ծրագրի և դրա արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության համար կարդացե՛ք զեկույցը:

 

ՅՈՒՆԻՍԵՖի կապույտ ֆոնի վրա պատկերված է տղա՝ ձեռքին խաղալիք:

Author

ՀՀ Արդարադատության նախարարություն և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հրապարակման օր

Լեզուներ

Հայերեն

Ծանոթանալ զեկույցին

(PDF, 56,73 MB)