Երեխայի զարգացման խանգարումներ
ՈՒսումնական ձեռնարկ բժիշկների և բուժքույրերի համար
- Հայերեն
- English
Highlights
Առողջապահության համաշխարհային կազմակերպությու նը (ԱՀԿ) երեխայի զարգացումը բնութագրում է որպես դինամիկ գործընթաց, որը ներառում է ֆիզիկական, ճանաչողական, սոցիալական, զգացմունքային բաղադրիչներ և որի ընթացքում երեխան ձեռք է բերում տարբեր
հմտություններ, կատարելագործում դրանք, առաջընթաց ունենում ծնողներից լիակատար կախվածությունից դեպի հարաբերական անկախություն մանկության, իսկ հետագայում՝ դեռահասության շրջաններում: Զարգացումը պայմանավորված է կենսաբանական գործոնների (գենետիկա, հղի ու թյան ըն թացք, ձեռք բերովի հիվանդու թյուններ) և շրջակա միջավայրի դինամիկ փոխներգործությամբ: Մանկան զարգա- ցումը կախված է առաջին հերթին ծնողներից և այլ մոտակա խնամողներից, գուցե ինչպես նաև երեխայի ֆիզիկական, հուզական և սոցիալա- կան միջավայրից:
Կենսականորեն անհրաժեշտ է լիարժեք խթանել երեխայի զարգացումը՝ դեռ ներարգանդային կյանքից, կատարել կանխարգելիչ միջոցա- ռումններ, վաղ հայտնաբերել շեղումնները և իրականացնել վաղ միջամտություն ու աբիլիտացիա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ռեաբի- լիտացիա: Հաշվի առնելով այն, որ երեխայի զարգացումը կապակցված է նրա կյանքի բոլոր կողմերի հետ, անհրաժեշտ է, որ վաղ միջամտու- թյունն ունենա ինտեգրացված բնութ և վերաբերի ոչ միայն առող ջությանը, այլ նաև կրթությանը և սոցիալական հարցերին:
Նկատի ունենալով վերոհիշյալ խնդիրների արդիականությունը, հիմնվ լով բազմամյա փորձի վրա՝ հեղինակները լուսաբանում են այնպիսի թե մաներ, ինչի պիսիք են երեխայի նոր մալզարգացումը, զարգացման խանգարումնները: Ներկայացված են նորմալ զարգացման մի շարք կարևորագույն ասպեկտներ և խթանները՝ հաղորդակցում, վարքագիծ, սնունդ, քուն, խաղ և այլն:
Ձեռնարկը լուսաբանում է տվյալ հարցերի թե՛ տեսական հիմքերը (ներառյալ զարգացման տարբեր տեսությունները), թե՛ ուղղակի գործնական նշանակություն ունեցող խորհուրդները: Առանձնակի ներկայացվում են վաղ միջամտության հայեցակարգն ու դրա կարևորությունը:
Ձեռնարկը նախատեսված է առողջապահության ոլորտի մասնագետներիի համար: