Ականներ և պատերազմի պայթուցիկ մնացորդներ

Անվտանգ վարքագծի կանոններ դպրոցականների համար. 8-րդ դասարան

Աղջիկները ճոճանակի վրա
UNICEF Armenia/2024/Martirosyan

Highlights

Ականները և պատերազմի պայթուցիկ մնացորդները, հատկապես երբ դրանք հայտնվում են խիտ բնակեցված վայրերում, մահացու սպառնալիք են երեխաների համար ամբողջ աշխարհում: Երեխաները պատասխանատվություն չեն կրում պատերազմի համար, սակայն հետևանքները, որ նրանք կրում են ամբողջ կյանքի ընթացքում, ֆիզիկական վնասվածքներից և հոգեբանական ազդեցությունից շատ ավելի ծանր են:


Պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին աշակերտների իրազեկությունը  բարձրացնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դպրոցականների համար նոր ուսումնական մոդուլ են մշակել:


Ռեսուրսը հույժ կարևոր հնարավորություն է ընձեռում երեխաներին և նրանց ընտանիքներին՝ ավելի լավ պաշտպանված լինելու կենսական կարևորության գործնական տեղեկությունների շնորհիվ:


Ձեռնարկը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտներին կրթելու համար:

Գրքի կազմ. ականներ և պատերազմի պայթուցիկ մնացորդներ 8-րդ դասարան
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը