Ականներ և պատերազմի պայթուցիկ մնացորդներ

Անվտանգ վարքագծի կանոններ դպրոցականների համար. 4-րդ դասարան

Երկու տարրական դասարանի դպրոցական տղա խաղահրապարակում
UNICEF Armenia/2023/Galstyan

Highlights

Ականները և պատերազմի պայթուցիկ մնացորդները մեր իրականության մաս են կազմում: Հատկապես երբ դրանք հայտնվում են խիտ բնակեցված վայրերում, մահացու սպառնալիք են երեխաների համար ամբողջ աշխարհում:  Ու թեև երեխաները պատասխանատվություն չեն կրում պատերազմների համար, սակայն հետևանքները, որոնք նրանք կրում են ամբողջ կյանքի ընթացքում, ֆիզիկական վնասվածքներից և հոգեբանական ազդեցությունից շատ ավելի ծանր են:

Ուստի այդ վտանգի սպառնալիքից խուսափելու համար ահրաժեշտ է սովորել ճիշտ կողմնորոշվել անծանոթ իրավիճակներում, լինել զգույշ և գործել իրավիճակին համապատասխան։

Պայթուցիկ զինամթերքի վտանգների մասին աշակերտների իրազեկվածությունը բարձրացնելու համար «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ  դպրոցականների համար նոր ուսումնական մոդուլ են մշակել:

Ռեսուրսը հույժ կարևոր հնարավորություն է ընձեռում երեխաներին և նրանց ընտանիքներին՝ ավելի լավ պաշտպանված լինելու կենսական կարևորության գործնական տեղեկությունների շնորհիվ:

Ձեռնարկում ներկայացված են երեխաներին ծանոթ ու անծանոթ իրավիճակներ, որոնց քննարկման արդյունքում երեխաները սովորում են ճանաչել վտանգներն ու անվտանգ վարքագիծ դրսևորել:

Ձեռնարկը նախատեսված է 4-րդ դասարանի աշակերտներին կրթելու համար:

Դասագրքի կազմ-ականներ և պայթուցիկ մնացորդներ
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը