Օժանդակող սարքեր՝ աջակցելու մայրերին
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ օժանդակող սարքեր է տրամադրվում հաշմանդամություն ունեցող կանանց՝ երեխայի խնամքի հարցում մայրիկներին օգնելու համար:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարինե Գրիգորյանը մեկն է այն մայրիկներից, որը հղիության շրջանում բախվել է մի շարք խնդիրների՝ սկսած բուժհաստատությունների շենքային պայմաններից մինչև գինեկոլոգիական ծառայությունները:
«Հաշմանդամություն ունեցող կանայք և մայրիկները 6 անգամ ավելի շատ են ենթարկվում բռնության: Բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություններն անմատչելի են նախ ֆիզիկական միջավայրի առումով, և հետո աշխատակիցների՝ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի հետ աշխատելու հմտությունների բացակայության տեսակետից: Բուժաշխատողներն, օրինակ, զգայուն չեն մեզ հետ աշխատելու հարցում, և փոխանակ օգնեն՝ լուծելու մեզ անհանգստացնող խնդիրները, իրենք են իրենց վերաբերմունքով ճնշում»,-պատմում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Գրիգորյանը:

«Ցանկացած կին հետծննդաբերական շրջանում ունի ընտանիքի անդամների աջակցության կարիքը՝ անկախ այն հանգամանքից կինը ունի հաշմանդամություն, թե՝ ոչ: Երեխայի խնամքը որքան հաճելի զբաղմունք է, այդքան էլ ծանր է: Եվ ցանկացած մայրիկի ու հայրիկի համար աջակցություն ունենալն անգնահատելի օգնություն է: Հասկացա, որ կա նման հիմնադրամի կարիք, որ մայրերին ու հայրերին անհրաժեշտ սարքերը կտրամադրի՝ աջակցելով երեխայի խնամքի գործում», -
«Մենք ներքին պատկերացումներ ունենք, որ եթե հիմնականում երեխայի խնամքով կանայք են զբաղվում, ապա հաշմանդամություն ունենալու պարագայում կինը չի կարող խնամել երեխային, և ընդհանրապես չի կարող ամուսնանալ և մայրանալ: Սպասումների բացակայության պայմաններում հաշմանդամություն ունեցող կինն ինքն է սկսում մտածել, որ չպիտի երեխա ունենա: Շատ կարևոր էր, որ «Ագաթ» կենտրոնը խոսեց այս խնդրի մասին և մենք միասին փորձում ենք լուծումներ գտնել», -

«Հայաստանում ՏՏ ոլորտը բավականին զարգացած է: Իսկապես, օժանդակող սարքավորումները հաշմանդամություն ունեցող ծնողների համար հասանելի դարձնելու ժամանակն է: Համապատասխան, որակյալ օժանդակ սարքերի հասանելիությունը կարող է կանանց անկախ և արժանապատիվ կյանքի հնարավորություն տալ՝ հզորացնելով թե՛ անհատներին, թե՛ համայնքներին»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, այլ գործընկերների և ՄԱԿ-ի գործակալությունների հետ միասին, շարունակում է բարձրացնել հանրության իրազեկվածությունը օժանդակ սարքերի բազմազանության և առավելությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով կրթության ոլորտի վրա: Անցած երկու տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է ոլորտային նախարարություններին՝ մշակելու օժանդակ տեխնոլոգիաների քաղաքականության շրջանակը, հասանելի սարքերի և դրանց տեխնիկական բնութագրերի ցանկը, ինչպես նաև դրանց ֆինանսավորման մեխանիզմները:
Զուգահեռաբար շարունակելու ենք Safe you հավելավածը հարստացնել տարբեր հոդվածներով, որոնք կմանրամասնեն, թե հաշմանդամություն ունեցող կինը ինչպես կարող է ավելի հեշտ խնամել երեխային
Ապրիլին Գյումրիում մեկտեղ համախմբելով մայրիկներին և մասնագետներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկեր կազմակերպությունը ներկայացրին հաշմանդամություն ունեցող մայրիկների համար ստեղծված շրջանառու հիմնադրամը և առաջարկվող օժանդակ սարքերը՝ մանրամասնելով դրանց ֆունկցիաներն ու դրանք ձեռքբերելու ճանապարհները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծված շրջանառու այս հիմնադրամն ներկայումս ունի 9 տեսակի օժանդակ միջոց`մանկական ձայնային մոնիտոր, հեշտ բռնվող սիլիկոնե բազմաֆունկցիոնալ բռնակներ, կոճակ կոճկելու հարմարանք, երեխային գրկելու հարմարանք, չսահող գորգ՝ երեխային կերակրելու համար, երեխաների եղունգները կտրելու հարմարանք և ինքնուրույն կերակրող բարձ, մանկական սնունդի շիշ: Այս հղմամբ կարող եք ծանոթանալ ամբողջական ցանկին:
Այցելելով «Ագաթ» կենտրոնի կայքէջի Օժանդակող միջոցների շրջանառու հիմնադրամ բաժինը՝ կարող եք գտնել սարքերի ամբողջական ցանկն ու վարձակալել սարքերը՝ նախապես կնքելով վարձակալության պայմանագիր և վճարելով վարձակալության համար նախատեսված գումարը:
Այն ընտանիքները, որոնք կցանկանան գնել աջակցող միջոցները, կենտրոնը նախապես հաստատված գնացուցակի հիման վրա կկազմակերպի դրանց գնումն ու առաքումը՝ ազատելով ծնողներին ավելորդ հոգսից ու խնայելով վերջիններիս ժամանակը: Սարքավորումները պատվիրելու համար կարող եք զանգահարել 077 043 042 հեռախոսահամարին կամ գրել «Ագաթ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին:
Ծրագիրը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) COVID-19-ի արձագանքման և հետևանքների վերացման բազմագործընկերային նպատակային հիմնադրամի (COVID-19 MPTF) կողմից: