Ինչպես են հեռուստանովելները ազդում նորմերի վրա
Հեռուստադիտողների պատկերացումները, ուղերձների նախնական փորձարկումը և հեռարձակվող հեռուստանովելի էպիզոդների համաժամանակյա մոնիտորինգ

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Կան մի քանի տարբերակներ, որոնք լրատվամիջոցների հիմնական դերակատարներն ու քաղաքականություն մշակողները կարող են հաշվի առնել՝ վնասակար նորմերը թիրախող վարքագծային փոփոխության արշավներ իրականացնելիս: Գենդերային հավասարության, գենդերային բռնության վերացման և սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ հանրային շահերի պաշտպանության նկատառումներով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի ազգային կոմիտեի աջակցությամբ, գենդերային անհավասարությունը, ընտանեկան բռնությունը կամ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մատնանշող ֆիլմաշար ստեղծեց:
Ֆիլմաշարի դրվագները զարգանում են ավագ դպրոցի մի խումբ աշակերտների և նրանց ընտանիքների շուրջ, որտեղ գլխավոր հերոսները մարմնավորում են տարբերվող առնականություն և կանացիություն: Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես է այս ծրագիրը մշտադիտարկվել՝ օգտագործելով ֆոկուս խմբերի քննարկումները և այլ մեթոդներ, կարող եք կարդալ համառոտագիրը` ներբեռնելով այն:
