Վերջ տալ համացանցի վնասին

Դու կարող ես օգնել մեզ ավելի լավ պաշտպանել անչափահասներին սեռական բռնությունից՝ մասնակցելով գաղտնի և անանուն հետազոտությանը:

ՅՈՒՆԻՍԵՖ
Վերջ տալ վնասին  նախագծի նպատակն է բացահայտել, թե ինչպիսի ազդեցություն ունի թվային միջավայրում և իրական կյանքում տեղի ունեցող սեռական բռնությունը երեխաների և երիտասարդներիանչափահասների վրա:
UNICEF Armenia/2023/Biayna Mahari
27 Հունիս 2024

Համացանցն ու թվային տեխնոլոգիաները կրթվելու և միմյանց հետ կապը պահելու համար մեծ հնարավորություններ են ստեղծել, բայց դրանք կարող են երեխաներին և երիտասարդներին նաև վնաս պատճառել: Բոլորս էլ լսել ենք կամ գուցե նաև առնչվել ենք առցանց ոտնձգությունների, սեռական բովանդակության դիմաց սպառնալիքի կամ անձնական հաղորդագրությունները և լուսանկարներն առանց համաձայնության տարածելու դեպքերի հետ: Այս տեսակի բռնությունը կարող է պատահել լիովին առցանց կամ առցանց և դեմառդեմ շփումների ընթացքում, ինչը կարող է երկարաժամկետ հետևանքներ թողնել երեխաների և երիտասարդների վրա:

Հետազոտության մասին

Վերջ տալ վնասին նախագծի նպատակն է բացահայտել, թե ինչպիսի ազդեցություն ունի թվային միջավայրում և իրական կյանքում տեղի ունեցող սեռական բռնությունը անչափահասների վրա: Այն միջազգային հետազոտական ​​ծրագիր է, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԷՔՊԱՏ-ի, ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ համագործակցությամբ և գործարկվելու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Աֆրիկայի և Հարավարևմտյան Ասիայի 12 երկրում։

Հետազոտության արդյունքում դուրս կբերվեն այն հիմնական ոլորտները, որոնց վրա պետք է կենտրոնանան կառավարություններն ու կազմակերպությունները՝ երեխաների դեմ ուղղված այս հանցագործություններին արդյունավետ արձագանքելու և դրանք կանխելու համար:

Քո պատմությունն իսկապես կարևոր է

Այս նախագծի շրջանակում մեր գործընկերները «Հույս և օգնություն» ՀԿ-ից զրուցում են Հայաստանում 18-ից 24 տարեկան երիտասարդների հետ, ովքեր մինչ 18 տարեկան դառնալը ենթարկվել են առցանց սեռական բռնության:

Մենք կցանկանայինք լսել քո պատմությունը, թե ինչ օգնություն ես ստացել (եթե ստացել ես), և թե ինչ ես կարծում՝ ինչպես մենք կարող ենք օգնել պաշտպանել այլ երեխաներին և երիտասարդներին առցանց սեռական բռնությունից: Դու ազատ ես պատմելու միայն այն, ինչ հարմար կզգաս պատմել:

Քո պատմությունն իսկապես կարևոր է խնդիրը հասկանալու համար և կարող է օգնել մեզ ավելի լավ պաշտպանել երեխաներին և երիտասարդներին սեռական բռնությունից:

Ահա թե ինչպես կարող եք մասնակցել հետազոտությանը:

 

Զանգահարի՛ր «Հույս և օգնություն» ՀԿ-ին՝ +37433506690 կամ նամակ գրել What’s App-ին կամ Telegram-ին: 

Լրացրո՛ւ թեսթը և ցանկության դեպքում թող քո հեռախոսահամարը, և մենք կապ կհաստատենք քեզ հետ:

Քո մասնակցությունը հետազոտությանը անանուն է և գաղտնի:

Ինչու՞ մասնակցել

Երեխաներին և երիտասարդներին պաշտպանելու համար շատ կարևոր է լսել հենց նրանց պատմությունն ու կարծիքը: Հետազոտության արդյունքում կմշակվեն զեկույց և առաջարկներ՝ Հայաստանում համայնքների, կառավարության և ծառայություն մատուցողների աշխատանքն ավելի բարելավելու համար: Մենք մեր առաջարկությունները կտրամադրենք հանրությանը, կառավարությանը և երեխաների ու երիտասարդների հետ աշխատող մյուս կազմակերպություններին: Այս առաջարկությունները կօգնեն նրանց փաստահեն քաղաքականություն մշակել՝ պաշտպանելու երիտասարդներին համացանցի վտանգներից: Մենք նաև այս ամենը կներկայացնենք քեզ և դու ինքդ կտեսնես, թե որքան օգտակար է քո պատմությունը: 

Հետազոտությանը մասնակցելը ենթադրում է հանդիպում արհեստավարժ հոգեբանի հետ հարցազրույցի համար: Ի դեպ, դա կարող ես անել կամ մասնավոր հոգեբանական կենտրոնում, կամ ուղղակի առցանց, եթե դա քեզ ավելի հարմար է: Մենք այստեղ ենք լսելու քո պատմությունը՝ առանց դատելու: Եթե ​​լրացուցիչ աջակցության կարիք ունես, մենք պատրաստ ենք ուղղորդել դեպի մասնագիտական ճիշտ ռեսուրսներ և ծառայություններ:

Ահա թե ինչպես կարող եք մասնակցել հետազոտությանը՝ https://ee-eu.kobotoolbox.org/x/GiAISW7F

Եթե մասնակցության վերաբերյալ հարցեր ունեք, ապա կարող եք զանգահարել կամ նամակ գրել «Հույս և օգնություն» ՀԿ-ին: Ուոթսափ (What’s App), Տելեգրամ (Telegram) +37433506690

Շնորհակալ ենք, որ պատրաստ եք պատմել ձեր պատմությունը, որն իսկապես կարող է օգնել մեզ թվային աշխարհը բոլորի համար ավելի անվտանգ դարձնելու գործում: 

Եթե ​ բռնության ես ենթարկվել կամ աջակցության կարիք ունես, իմացիր, որ կարող ես օգնություն ստանալ: Կարող ես դիմել ՀՀ-ում գործող աջակցության ծառայություններին կամ թեժ գծերին:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի թեժ գիծն է՝ +374 55 086111:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի (SACC) թեժ գիծն է՝ +374 77 991280 է: Կարող ես այցելել նաև ճգնաժամային կենտրոնի կայք: