Օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ սկսում է օգտվել համացանցից՝ բացահայտելով նոր հնարավորություններ, բայց նաև լրջագույն վտանգների հանդիպելով
Նյու Յորք, 6-ը փետրվարի 2018թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ մի երեխա։ Համացանցը այս երեխաներին մեծ հնարավորություններ է ընձեռում, բայց, միևնույն ժամանակ, վտանգում՝ հասանելի դարձնելով այնպիսի չարիքներ, ինչպիսիք են անպա...