Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել․ ՅՈՒՆԻՍԵՖ
Համավարակի պատճառով դադարեցվել են կարմրուկի դեմ պատվաստումների ծրագրերը հիվանդության տարածվածության ամենաբարձր մակարդակ ունեցող 25 երկրներում։
- Հայերեն
- English
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25 ապրիլի, 2020թ. - Մինչ աշխարհն անհամբեր սպասում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը, համաճարակը շարունակում է մեծ թափով տարածվել ամբողջ աշխարհում: Միլիոնավոր երեխաներ կարմրուկի, դիֆթերիայի և պոլիոմիելիտի դեմ կենսական նշանակության պատվաստումներ չստանալու վտանգի տակ են՝ այս ծառայությունները տրամադրող օղակների աշխատանքի ընդհատման պատճառով: Վերջին տվյալներով, պետությունների մեծամասնությունը դադարեցրել է պոլիոմիելիտի, իսկ 25 երկիր հետաձգել է կարմրուկի դեմ զանգվածային արշավները՝ առաջնորդվելով ԱՀԿ-ի նոր ուղեցույցով։
Նույնիսկ մինչ կորոնավիրուսի համաճարակը, կարմրուկի, պոլիոմիելիտի և այլ հիվանդությունների դեմ պատվաստումները յուրաքանչյուր տարի անհասանելի էին 20 միլիոն երեխայի համար: 2018թ․ աշխարհում ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել, որոնցից շատերն ապրում են թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներում: Հաշվի առնելով ներկայիս ընդհատումները՝ 2020 թվականի և գալիք տարիների ընթացքում սա կարող է աղետալի հետևանքների բերել։
«Քանի դեռ կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում, կյանքեր փրկող մեր աշխատանքը` ուղղված երեխաներին պատվաստանյութերով ապահովելուն, հույժ կարևոր է», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի իմունիզացիայի հարցերով գլխավոր խորհրդական և բաժնի ղեկավար Ռոբին Նանդին (Robin Nandy): «ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով միլիոնավոր երեխաների ճակատագրեր են անորոշության մեջ»:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծության, 2010-2018 թթ․ ընկած ժամանակահատվածում գրեթե 182 միլիոն երեխա կամ տարեկան միջին հաշվով 20,3 միլիոն երեխա, չի ստացել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Սա այն պատճառով է, որ կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի գլոբալ ծածկույթը կազմում է ընդամենը 86 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է կարմրուկի բռնկումը կանխելու համար անհրաժեշտ 95 տոկոսից:
Չպատվաստված երեխաների թվաքանակը հանգեցրեց նրան, որ 2019 թվականին կարմրուկի տագնապալի բռնկումներ արձանագրվեցին այդ թվում բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված տարածաշրջանային նոր բնութագրերի, կարմրուկից բացի, իմունիզացիայի բացերն արդեն իսկ բավականին խնդրահարույց էին: Իսկ այսօր բոլոր պետությունները նաև պայքարում են կորոնավիրուսի բռնկումների դեմ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենսական նշանակության պատվաստանյութեր է մատակարարում, որպեսզի հիվանդությունների բռնկումներ ունեցող վայրերում երեխաները պատվաստվեն։
Մինչ աշխարհը շտապում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ նոր պատվաստանյութ ստեղծել և փորձարկել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կարմրուկի և կարմրախտի նախաձեռնությունն ու ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը կառավարություններին և դոնորներին կոչ է անում.
- շարունակել իրականացնել պլանային պատվաստումները՝ միևնույն ժամանակ պաշտպանելով բուժաշխատողներին։
- Երբ համաճարակն ավարտվի, պլանավորել յուրաքանչյուր երեխայի բաց թողած պատվաստումների իրականացումը։
- Երբ ՔՈՎԻԴ-19-ը պատվաստանյութը ստեղծվի, ապահովել, որ այն հասանելի լինի նույնիսկ ամենակարիքավոր մարդկանց համար:
«Այսօր չպատվաստվող երեխաները չպետք է իրենց ողջ կյանքն ապրեն առանց հիվանդությունից պաշտպանված լինելու», - նշել է ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի գլխավոր գործադիր տնօրեն Սեթ Բերկլին (Seth Berkley) «ՔՈՎԻԴ-19-ը չպետք է պատճառ հանդիսանա, որ աշխարհում կարմրուկի և պոլիոմիելիտի նման այլ մարդասպան հիվանդություններ վերածնունդ ապրեն»։
Բարձ եկամուտ ունեցող 10 երկների ցանկը, որտեղ երեխաները 2010 – 2018թթ․ չեն ստացել կարմրուկի պատվաստանյութի առաջին չափաբաժինը |
|
1. ԱՄՆ: 2,868,000 |
|
2. Ֆրանսիա: 680,000 |
|
3. Մեծ Բրիտանիա: 585,000 |
|
4. Իտալիա: 482,000 |
|
5. Ճապոնիա: 386,000 |
|
6. Կանադա: 363,000 |
|
7. Գերմանիա: 195,000 |
|
8. Ավստրալիա: 155,000 |
|
9. Չիլե: 155,000 |
|
10. Իսպանիա: 141,000 |
Մամուլի հարցերով պատասխանատու
Additional resources
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube-ում: