Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն

09 Հունվար 2018
Հենրիետա Ֆորը ժպտում է տեսախցիկին
UNICEF/UN0154449/Nesbitt Հենրիետա Ֆորը ժպտում է տեսախցիկին ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Երևան, 9-ը հունվարի, 2018թ. – Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում տկն. Ֆորը թվով 7-րդ գործադիր տնօրենն է։ Մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի:
 
«Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ շարունակ լսել ու հիացել եմ։ Անհամբերությամբ սպասում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը շարունակելուն, որի աջակցության շնորհիվ փրկվում են երեխաների կյանքեր, պաշտպանվում են նրանց իրավունքները և իրագործվում նրանց ներուժը», - նշել է Ֆորը։
 
Տիկին Ֆորն այս պաշտոնում նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի (Antonio Guterres) կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կառավարման խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:
 
Մինչ այդ նա եղել է արտադրությամբ և ներդրումներով զբաղվող «Հոլսման Ինտերնեշընլ» (Holsman International) ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։ Ազգությամբ ամերիկացի Ֆորը 2007-2009թթ.-ին միաժամանակ եղել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարն ու ԱՄՆ պետդեպարտամենտի օտարերկրա պետությունների աջակցության ծրագրի տնօրենը։ 2005-2007թթ.-ին նա եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխքարտուղարը կառավարման և գործառնական հարցերով:
 
Հենրիետա Ֆորն ավարտել է Վելեսլի քոլեջը (Wellesley College) և ունի բակալավրի աստիճան «Պատմություն» մասնագիտությամբ և հանրային կառավարման մագիստրոսի աստիճան, որը ստացել է Հյուսիսային Կոլորադոյի համալսարանում (University of Northern Colorado)։

Հ. Ֆորն ամուսնացած է և ունի չորս երեխա:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում