ԿԶՆ համատեղ հիմնադրամը ՄԱԿ-ի հետ համատեղ կնպաստի Հայաստանում վերափոխման փոփոխությունների

Ծրագրի շրջանակում կիրականացվեն հասցեական կարիքների բացահայտում և ռեսուրսների ուղղում ճիշտ քաղաքականությունների ուղղությամբ խոցելի խմբերի համար միջոցների հավասար բաշխման նպատակով:

26 Ապրիլ 2021
Ծրագրի առցանց մեկնարկից զումի նկար։
UNICEF

27 ապրիլի, 2021թ. Մեկնարկեց Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) Միասնական հիմնադրամի և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի գրասենյակի կողմից իրականացվող նոր «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման. բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030» համատեղ ծրագիրը: Նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը քաղաքականությունների, պլանավորման և բյուջետավորման գործընթացների միջև կապերի ստեղծմանը (հորիզոնական ուղղություն), ինչպես նաև կիրառել նորարար և փաստահեն մեխանիզմներ Հայաստանի համար երեք գերակա ՝ կլիմայի փոփոխության, սննդի անվտանգության և մարդկային կապիտալի ոլորտներում (ուղղահայաց ուղղություն) համագործակցության նոր հարթակների ստեղծմանը՝ կիրառելով ֆինանսավորման տարբեր աղբյուրներ։

Վերջին երկու տարիների ընթացքում մշակվել և ճշգրտվել են նոր սերնդի ավելի քան քսան ոլորտներին առնչվող ոլորտային և միջոլորտային ռազմավարություններ՝ առաջնորդվելով կայուն զարգացման երեք փոխկապակցված տարրերով՝ տնտեսական աճ, սոցիալական համախմբում և շրջակա միջավայրի պաշտպանություն: Դրանց փոխկապակվածության հիմքում ձևավորվել է զարգացման նոր համապարփակ և երկարաժամկետ ազգային ծրագիրը՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարությունը», որի նպատակն է տեսանելի ապագայում ծառայել որպես քաղաքականություն մշակող հիմնական շրջանակ:

«Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման․ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030» ծրագիրը համատեղ իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ փոխվարչապետների գրասենյակների, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, ԿԶՆ Ազգային խորհրդի, ինչպե նաև, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և տեղական քաղաքացիական հասարակության հետ համատեղ:

Ծրագրի բացման միջոցառման ընթացքում իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց. «Ներկայումս Հայաստանը ակտիվորեն վերականգնվում է համաճարակի և կոնֆլիկտի երկակի ճգնաժամերից, այդ պատճառով էլ այժմ ավելի կարևոր է, քան երբևէ, ապահովել զարգացման քաղաքականության արդյունավետ իրականացում` արագ վերականգնման և կայուն զարգացման համար»:

Նպատակներին հասնելու գործում Կառավարությանն աջակցելու համար ծրագիրը կգործարկի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և ոլորտային զարգացման ռազմավարությունները ԿԶՆ միասնական ֆինանսական ենթակառուցվածքի միջոցով, ինչը պետք է ամրապնդվի քաղաքականության արդյունավետ իրականացման համար:

Ծրագրի շրջանակում կիրականացվեն հասցեական կարիքների բացահայտում և ռեսուրսների ուղղում ճիշտ քաղաքականությունների ուղղությամբ խոցելի խմբերի համար միջոցների հավասար բաշխման նպատակով: Ծրագրի տեսլականին համահունչ՝ այս խմբերի համար ներդրումները կնպաստեն կայուն զարգացման 2030 օրակարգի բոլոր չափորոշիչներին:

 

###

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի հաղորդակցության փորձագետ Իրինա Մկրտչյանին:

Հեռ.՝ +37491291131

Էլ.փոստ՝ irina.mkrtchyan@undp.org

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: 

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հետևե՛ք մեզ  FacebookTwitterInstagram և YouTube սոցիալական հարթակներում: