27 Օգոստոս 2019

Որտե՞ղ են երեխաները պետական բյուջեում

Որտե՞ղ են երեխաները պետական բյուջեում: Որքա՞ն է Հայաստանը ծախսում կրթության, առողջապահության կամ սոցիալական պաշտպանության ոլորտներում, և այդ գումարներից որքա՞նն է նախատեսված երեխաների համար: Այդ գումարները համեմատելի՞ են զարգացած երկրներում այս ոլորտներում կատարվող ներդրումների հետ, և արդյո՞ք բոլոր երեխաներն օգտվում են դրանցից: Մեր գրքույկը կտա այս և մի շարք այլ հարցերի պատասխանները: Յուրաքանչյուր երեխա ունի կրթության, պաշտպանության, տեղեկացված լինելու և այլ իրավունքներ: Սակայն այս բոլոր իրավունքների իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ թե՛ պետական բյուջեից, թե՛ մասնավոր հատվածից և թե՛ միջազգային կազմակերպություններից: Ի դեպ, Հայաստանն առաջին երկիրն է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որ 2018 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնությամբ վերլուծել է, թե 2012-2017 թվականներին պետական բյուջեից որքան է ծախսվել երեխաների համար: Վերլուծության արդյունքները թույլ են տալիս նաև մատնանշել պետական բյուջեի ծախսերի բարելավման ուղղությունները, ինչի շնորհիվ պետությունը կկարողանա կայացնել հիմնավոր որոշումներ այն մասին, թե ինչպես կարող է փոխել քաղաքականությունը՝ ի նպաստ երեխաների: Եթե ձեզ հետաքրքրեց այս թեման, ապա լրացրե՛ք գրքույկի վերջին էջերի վարժությունները և ուղարկե՛ք մեզ: Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար: 
27 Օգոստոս 2019

Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքների վերլուծություն

Կառավարության բյուջեն պետական գերակայությունների արտացոլումն է և հետևաբար, այն, թե բյուջեից որքան միջոցներ են ուղղվում երեխաներին և դեռահասներին, վկայում է կառավարության՝ երեխաների իրավուքնենրի իրականացման ստանձնած հանձնառության մասին: Բոլոր երեխանրի բոլոր իրավունքների իրացումն ապահովելու համար կարևոր է, թե արդյոք բավարար են այն միջոցները, որոնք տրամադրվում են համապատասխան օրենսդրության և քաղաքականությունների իրականացմանը, ինչպես նաև այդ իրավունքների իրացման ուղղությամբ աշխատող կառույցներին: Որպես Միավորված ազգերի կազմակերպության՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ստորագրող կողմ, Հայաստանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները «իր տրամադրության տակ եղած ռեսուրսների առավելագույն չափի և, անհրաժեշտության դեպքում, միջազգային համագործակցության շրջանակներում»՝ բոլոր երեխաների իրավունքների իրացումն ապահովելու համար:  Երեխաները և արդարության սկզբունքներն ընկած են նաև կայուն զարգացման նպատակների հիմքում: ԿԶՆ-ներով շեշտադրվում է այն հանգամանքը, որ երկրների կողմից սոցիալական, տնտեսական և բնապահպանական նպատակներ հետապնդելիս ոչ ոք չպետք է անտեսվի:  Ինչո՞ւ է հարկավոր իրականացնել Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում՝ 1. Բարձրացնելու երեխաների համար մշակվող քաղաքականությունների արդյունավետությունը: 2. Նպաստելու ընդհանուր հանրային ֆինանսների կառավարման բարելավմանը: Վերլուծության հիմնական արդյունքները՝ 1. Թեև 2012 թվականից սկսած արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք համամասնորեն չեն ուղղվել երեխաներին: 2. Երեխաներին ուղղված ընդհանուր ծապսերի կեսից ավելին կազմում են կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության գծով ծախսերը: 3. Ուղղակի ծախսերը կազմել են երեխաներին ուղղված ծախսերի ավելի քան 43 տոկոսը: 4. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից սոցիալական ոլորտներին ուղղված ծախսերի միջին մակարդակի համեմատ՝ Հայաստանում նշված ոլորտներին ուղղված ծախսերի մակարդակը ցածր է:  5. Երեխաներին ուղղված հանրային ծախսերի մեծ մասն ուղղվեծ է գոյատևման, զարգացման և պաշտպանության իրավունքների իրացմանը, իսկ մասկացության իրավունքի իրացմանը բաժին է ընկել միայն մոտ 1 տոկոսը: 6. Երեխաներին ուղղված ծախսերն ըստ տարբեր տարիքային խմբերի բաշխելով՝ պարզ է դառնում, որ վաղ մանկության շրջանում երեխաներին ուղղված բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում:  Բոլոր մնացած արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով ամբողջական զեկույցը: 
20 Օգոստոս 2018

Երեխայակենտրոն բյուջետավորում

Իրավիճակը Հայաստանում, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ներքո երեխաների իրավունքների իրացումը ոչ միայն իրավական ու բարոյական պատասխանատվություն է, այլ նաև ազդում է սոցիալ-տնտեսական քաղաքականության վրա, և, հետևաբար, տվյալ երկրի ֆինանսական միջոցների բաշխման վրա։ Բոլոր երեխաների՝ ներկա և ապագա սերունդների իրավունքները գերակայություն սահմանելը պետք է հանգեցնի համարժեք…, Կարևոր է, Երեխաները մարզվում են ներառական դպրոցում ֆիզկուլտուրայի դասընթացի ժամանակ: Հայաստանում երեխաներին ուղղված բյուջետային միջոցների հատկացման վերաբերյալ մի շարք խնդիրներից են՝ երեխաներին և անչափահասներին ուղղված ուղղակի և անուղղակի ծախսերին հետևելու հստակ մեխանիզմների բացակայությունը, երեխաներին առնչվող ծրագրերի ու բյուջետավորման միջև անբավարար կապերը…, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների իրականացումն ունի հստակ ֆինանսական հետևանքներ։ Չնայած երեխաների, ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների, խնամքը, օժանդակությունը և պաշտպանությունն ընդլայնելու անհրաժեշտությունն ամրագրված է ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի մեջ, սակայն այս հանձնառությունները…, Ազդեցություն, Երեխաներին ու դեռահասներին ուղղված ներդրումներ կատարելն ունի առանցքային նշանակություն, և դրա համար կա չորս ընդհանուր պատճառ։ 1-ին՝ ԵԻԿ-ով  սահմանված իրավական պարտավորությունը՝  երեխաների իրավունքների իրացման համար։ 2-րդ՝ մանկությունը հնարավորության մի եզակի պատուհան է, իսկ պատանեկությունը հնարավորությունների երկրորդ պատուհանն է։ Այսօր կայացված…, Հիմնական ուղղություններ, Տվյալների հավաքագրման թեմատիկ պատկեր ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երեխաներին ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ տվյալների մշակմանը, քանի որ դրանք կարևոր են հավասարություն և արդարություն ապահովող քաղաքականության մշակման ու բյուջետային պլանավորման որոշումների կայացման համար։ Գրաֆիկի թեմատիկ պատկեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջատագովում է, որպեսզի ՀՀ կառավարությանն …