Փարիզի համաձայնագիրը երիտասարդների համար
Փարիզի համաձայնագրի, դրա կարևորության և բոլոր հոդվածների համապարփակ ներկայացում երիտասարդներին հասկանալի լեզվով
- Հայերեն
- English
Highlights
Այս փաստաթուղթը կարևոր տեղեկություններ է տրամադրում Փարիզի համաձայնագրի, դրա նշանակության և բոլոր հոդվածների մասին երիտասարդներին հասանելի լեզվով:
Փարիզի համաձայնագիրը, որը ընդունվել է 2015 թվականին Փարիզում, փոխեց համաշխարհային կլիմայական գործողությունների ընթացքը։ Այն միավորեց պետություններին ընդհանուր նպատակի շուրջ․ ձեռնարկել հավակնոտ քայլեր կլիմայի փոփոխության դեմ պայքարում, հարմարվել դրա տարբեր ազդեցություններին և բավարար աջակցություն ապահովել զարգացող երկրների համար։ Այս փաստաթղթում կարող եք ծանոթանալ համաձայնագրի հոդվածներին և նշանակությանը։
Նյութը տեղայնացվել է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ներկայացված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն Ավստրիական զարգացման գործակալության կամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսակետներն ու քաղաքականությունը: