Կլիմայի փոփոխություն. կրթության կազմակերպում

6-9-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար

Չորս տարեկան տղան խաղալիք բահով փորում է հողը
UNICEF Armenia/2020/Margaryan

Կարևոր ակնարկներ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանի 52 խոշորացված համայնքներում 2021 թվականին իրականացված հետազոտության, դեռահաս հարցվածների 90 տոկոսը ցանականում են ավելին իմանալ կլիմայի փոփոխության մասին և նրանք, և նրանց համար նախընտրելի աղբյուրը դպրոցի ուսուցիչներն են և դպրոցի տնօրենությունը: Ավելին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականին միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերում նախագծային ուսուցման մոտեցումներ է սահմանել, որպեսզի աշակերտները դպրոցում սովորելիս ձեռք բերեն 21-րդ դարի հմտություններ:

Սա թվով երկրորդ ձեռնարկն է հիմնական դպրոցի ուսուցիչների համար, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է ի պատասխան այդ փոփոխության՝ աջակցելու ուսուցիչներին հմտանալու նախագծային ուսուցումը դպրոցում ապահովելու գործում: Ձեռնարկը պարունակում է նախագծի նմուշ՝ նախատեսված խորացնելու կլիմայի մասին գիտելիքները և կլիմայական գործողությունները, ինչպես նաև ներառում է դասապլանների, դերային խաղերի, բանավեճերի, միջոցառումների, քննարկումների, ակումբային աշխատանքների համար նախատեսված ծրագրեր և կլիմայի փոփոխությանն առնչվող հետաքրքիր ուսումնական նյութեր: Տրված օրինակներով ուսուցիչները կարող եք ստեղծել իրենց դասընթացը և այն կիրառել ուսումնական գործընթացում՝ գործունեության տարբեր ձևերի միջոցով ապահովելով ուսումնական կարողությունների տարբեր մակարդակներ ու կարիքներ ունեցող աշակերտների արդյունավետ ուսումնառությունը։

Ձեռնարկի կազմ. երկրագունդը բաժակ է, որից ձողիկով խմում են
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, Ավստրիական զարգացման գործակալություն
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը