Ինչ է կլիմայի կառավարումը

Ուղեցույց, որը կօգնի հասկանալ կլիմայի կառավարումը համաշխարհային և ազգային մակարդակում, և թե ինչպես են ընթանում կլիմայի վերաբերյալ բանակցությունները

Կապույտով ու դեղինով ներկված ու իրար վրա շարված հին անվադողեր
UNICEF Armenia/2020/Margaryan

Highlights

Թեև երեխաներն ու երիտասարդները ամենաքիչ ազդեցությունն ունեն կլիմայի փոփոխության վրա, այնուամենայնիվ, նրանք անհամաչափորեն տուժում են դրանից։ Այսօր երկրագնդի գրեթե յուրաքանչյուր երեխա ենթարկվում է կլիմայական կամ բնապահպանական առնվազն մեկ վտանգի, և շուրջ մեկ միլիարդ երեխա ապրում է կլիմայական ծայրահեղ բարձր ռիսկ ունեցող երկրներում։

Ուղեցույցում ներկայացվում են կլիմայի կառավարման գործընթացները համաշխարհային և ազգային մակարդակներում՝ վերլուծելով, թե ովքեր են դրա դերակատարները, և թե ո՛ր գործընթացներում կարող են լինել մասնակցության հնարավորություններ:

Նյութում անդրադարձ է կատարվում նաև ՄԱԿ-ի  «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային:


Նյութը տեղայնացվել է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ներկայացված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն Ավստրիական զարգացման գործակալության կամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսակետներն ու քաղաքականությունը:

Ջրային կենդանիների իլյուստրացիա, որի վրա տեղադրված է նյութի վերնագիրը:
Հեղինակ(ներ)
Սառա Կոնաք Գոնսալեզ, Էմիլիա Նամեր
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն