Գնահատման գործընթաց և գործիքակազմ 6-10 տարեկանների համար
Մեթողական ուղեցույց սովորողի գնահատման ներգրավված մասնագետների համար՝ հատուկ մանկավարժներ, սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ։
- Հայերեն
- English
Highlights
Հասարակության կայուն և շարունակական զարգացման կարևոր նախապայմաներից մեկը հումանիստական սկզբունքների, համամարդկային արժեքների և մատչելիության չափանիշների հիման վրա իրականացվող որակյալ կրթության ապահովումն է յուրաքանչյուրի համար: Անհերքելի է, որ հասարաությունը բազմազան է, և որ յուրաքանչյուր անհատ առանձնահատուկ է:
Կրթության գործընթացի արդյունավետ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է բավարարել սովորողների բազմազան կարիքները՝ դրանով իս նպաստելով կրթության գործընթացում նրանց ակտիվ մասնկացությանն ու ներգրավվածության ընդլայնմանը:
Սույն ուղեցույցը ստեղծվել է գնահատման գործընթացի սահուն և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։ Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում։ Ձեռնարկը հատկապես մեծ կիրառում կունենա սովորողի գնահատման ներգրավված մասնագետների շրջանում՝ հատուկ մանկավարժներ, սոցիալական մանկավարժ, հոգեբան։