Ի՞նչ է աղքատությունը. պատասխանում են երեխաները
Ոչ մի երեխա չպետք է ապրի աղքատության և/կամ զրկվածության մեջ
- Հայերեն
- English
Աղքատությունից երեխաներին հանելը նրանց ապագայի, ընտանիքի, համայնքի և ամբողջ պետության վրա հսկայական ազդեցություն կթողնի: Հօգուտ երեխաների առողջապահական ծառայությունների, սնուցման, կրթության, ջրի և սանիտարական պայմանների, սոցիալական պաշտպանության ոլորտների բարելավման ներդնելն այն լավագույն տարբերակներից է, որ, նպաստում է երեխաների լիարժեք զարգացմանն ու ներկայի ու հետագա բարեկեցիկ կյանքին:
Ապացուցված է. որ այս ներդրումները բարձր հետեկամուտ են ապահովում և կարող են երեխաների աղքատությունը վերացնելու գործում մնայուն լուծում դառնալ՝ հատկապես, երբ դրանք կատարվում են ամենավաղ տարիքից սկսած:
Իհարկե, աղքատությունը ողջ մարդկությանն է վնասում, բայց այն ավելի վտանգավոր է երեխաների համար: Մանկությունը հնարավորությունների փխրուն ժամանակահատված է մարդու կյանքում, և այս շրջանում աղքատությանն ընդհարվելը մեծ հարված է երեխայի հետագա զարգացմանը:
Եկե՛ք դիտենք, թե իրենք՝ երեխաները ինչ են մտածում աղքատության մասին:
Ներդրումների ուղորդումը դեպի առողջապահական ծառայությունների, սնուցման, կրթության, ջրի և սանիտարական պայմանների, սոցիալական պաշտպանության ոլորտներ՝ հօգուտ երեխաների լավագույն լուծումներից է և դա կնպաստի նրանց լիարժեք զարգացմանը և ներկա ու հետագա բարեկեցիկ կյանքին: