Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների տարածական կողմնորոշման զարգացումը շարժախաղերի միջոցով

Ուսումնամեթոդական ձեռնարկ հարակրթական դպրոցների ուսուցիչների և դաստիարակների համար

Երեխաների զարգացման կենտրոնում դեղին շապիկով տղան իր ձեռքերը պահել է հեռադիտակի նման ու մոտեցրել աչքին՝ փորձելով լուսանկարիչին ավելի մոտիկից նայել:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Կարևոր ակնարկներ

Տարածական կոմնորոշման կարողությունների և հմտությունների անբավարար զարգացումը, ինքնուրույն տեղաշարժման փորձի բացակայությունը զգալիորեն իջեցնում են տեսողական խանգարումներ ունեցող երեխաների շարժողական ակտիվությունը, առաջ են բերում շարժումների ձևավորման խանգարումներ, ինչը բացասաբար է անդրադառնում երեխաների առողջության, աշխատունակության, ուսումնական և աշխատանքային գործունեության վրա:

Պետական մանկավարժական համալսարանի կողմից ստեղծված այս ձեռնարկի նպատակն է ցույց տալ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և դաստիարակներին չտեսնող և թույլ տեսնող երեխաների տարածական կողմնորոշման զարգացման հնարավոր ձևերը՝ ուղղված նշված խմբի երեխաների տարածական կողմնորոշման կարողությունների, ինքնուրույնության, ճարպկության, ճկունության, կոորդինացիայի դժվարությունները հաղթահարելու ունակությունների, ինչպես նաև մի շարք այլ հոգեկան գործընթացների ձևավորմանը:

Այս ձեռնարկում ներկայացված են չտեսնող և թույլ տեսնող կրտսեր դպրոցականների շարժախաղերի ուսուցման մեթոդական մոտեցումներ ըստ ձայնային կողմնորոշիչների, օրինակելի վարժություններ, հանձնարարություններ և շարժախաղեր չտեսնող և թույլ տեսնող երեխաների տարածական կողմնորոշման զարգացման համար:

Կապույտ, մոխրագույն և սև քառակուսիներով կազմի վրա գրված է ձեռարկի վերնագիրը սև ֆոնի վրա:
Հեղինակ(ներ)
Սուսաննա Մուրադյան
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը