Տեղաշարժման դժվարություններ ունեցող երեխաների և դեռահասների խնամքի կազմակերպման ուղեցույց

Ուսումնամեթոդական ձեռնարկ մասնագիտական կրթություն չունեցողների համար

Հաշմանդամություն ունեցող և սայլակով տեղաշարժվող տղան մասնակցում է ֆիզկուլտուրայի դասընթացին և շատ ուրախ է. նա ժպտում է:
UNICEF Armenia/2018/Osipova

Highlights

Այս ձեռնարկը նախատեսված է մասնագիտական կրթություն չունեցող այն ընթերցողների համար, ովքեր աջակցություն են տրամադրում կամ իրականացնում են տեղաշարժման դժվարություններ ունեցող երեխաների և դեռահասների խնամքը:

Ձեռնարկը հիմնականում ներառում է խնամքի և աջակցության ընթացքում առաջ եկող դժվարությունների հաղթահարմանն ուղղված տարբեր գործնական խորհուրդներ և ցուցումներ, որոնք խնամվողի առողջությանը և կյանքին ոչ մի վտանգ չեն սպառնում: Ձեռնարկում ներկայացված գործնական հմտությունները և մոտեցումները անմիջականորեն ուղղված են ինչպես խնամողների, այնպես էլ՝ խնամվողների կարիքներին, պահանջներին և ցանկություններին:

Ձեռնարկը, միաժամանակ, ծառայում է որպես ուսումնական նյութ՝ խնամքի ոլորտում աշխատողների համար, քանի որ այստեղ տեղ գտած գործնական պատշաճ հմտություններն ուղղված են տեղաշարժման դժվարություններ ունեցող երեխաներին և դեռահասներին մատուցվող խնամքի ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև՝ խնամողի աշխատանքի կազմակերպմանը և օպտիմալացմանը:

Ձեռնարկը հրատարակության են երաշխավորել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի խորհուրդը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցել է տպագրությանը և տարածմանը: 

Բաց կորալի գույն ունեցող կազմին գրված է ձեռնարկի վերնագիրը, իսկ ներքևի ձախ մասում պատկերված է արև, իսկ արևի մեջ՝ սայլակի վրա նստած իլուստրացիոն կերապրին աջակցում է մեկ այլ կերպար:
Հեղինակ(ներ)
Մարիաննա Հարությունյան
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը