Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա
Յուրաքանչյուր երեխայի համար՝ իրավունքներից յուրաքանչյուրը
- Հայերեն
- English
30 տարի առաջ՝ 1989 թ-ին ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավուքնների մասին կոնվենցան՝ աշխարհի ղեկավարները պատմական խոստում տվեցին աշխարհի բոլոր երեխաներին: Մանկության վերաբերյալ այս միջազգային համաձայնագիրը Հայաստանը վավերացրել է 1992 թ-ին:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, անգին դարձնելով երեխայի իրավունքներն ու պահանջելով պաշտպանել դրանք, ամբողջովին փոխել է երեխաների հանդեպ վերաբերմունքը: Սակայն, նույնիսկ 30 տարի անց, շա՜տ երեխաներ լիարժեք մանկություն չեն ունենում: Դեռևս շա՜տ երեխաների մանկությունն անժամանակ ընդհատվում է:
Մեր սերնդի պատասխանատվությունն է պահանջել կառավարություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և մասնավոր կազմակերպություններից գործել անհապաղ ու մշտապես պաշտպանել երեխաների իրավունքները:
Յուրաքանչյուր տարի Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարձրաձայնում է երեխաներին հուզող խնդիրները: Մենք հարթակներ ենք ստեղծում ու հնարավորություն տալիս երեխաներին և երիտասարդներին բարձրաձայնել իրենց կարծիքն: Երեխաների համաշխարհային օրվա գաղափարը կառուցված է Կոնվենցիայի 12-րդ հոդվածի շուրջ, հոդված՝ ըստ որի յուրաքանչյուր երեխա լսված լինելու, հանրային կյանքին մասնակցելու իրավունք ունի:
Այս տարին, սակայն, հատուկ է, քանի որ տոնում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը այս տարի. նոյեմբերի 18-ից-20-ը պատրաստվում է Երեխաների գագաթաժողով կազմակերպել, որին Հայաստանի բոլոր մարզերից կմասնակցեն 8-9-րդ դասարանցի աղջիկներ և տղաներ: Գագաթնաժողովի նպատակն է՝ շեշտադրել և ողջունել որոշում կայացնողների կողմից երեխայի իրավունքների իրականացման գործում ստանձնած նորացված հանձնառությունները և ցույց տալ այն աշխատանքը, որ իրականցվել է երեխաներին, որպես Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի գործընթացի կարևորագույն մասնակիցներ, փոփոխության գործակալներ և ջահակիրներ ներառելու հարցում:
Միացե՛ք Երեխաների համաշխարհային օրվա տոնակատարությանը
Կարող եք նաև այսպես տոնել
Որևէ կապույտ իր կամ հագուստ կրեք Նոյեմբերի 20-ին:
Սոցիալական մեդիայի էջում տեղադրե՛ք մանկության լուսանկար՝ կիրառելով թեմատիկ ֆեյսբուքյան շրջանակը (սեղմեք նկարին):
Սոցիալական մեդիայի գրառումներ կատարե՛ք՝ կիրառելով #ForEveryChild կամ #WorldChildrensDay հեշթեգերը:
Երեխաների համաշխարհային օր 2019
Հայ երեխաները կոչ են անում Հայաստանի որոշում ընդունողներին վերահաստատել երեխայի իրավունքները պաշտպանելու իրենց պատրաստակամությունը
Շնորհավո՜ր Երեխաների համաշխարհային օր
Միացե՛ք օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Բոլորս միասին կոչ անենք աշխարհի ղեկավարներին իրականացնել երեխաներին ուղղված իրենց խոստումը:
Պետք է գործել անհապաղ: Միացե՛ք մեզ: Միասին տոնենք Երեխաների համաշխարհային օրը և Հայաստանի երեխաների համար ավելի լավ աշխարհ կառուցենք: