Սոցիալական աջակցության տրամադրում e-քարտերի միջոցով
Ընտանիքների համալիր գնահատման հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել են սոցիալական աջակության փաթեթ:
- Հայերեն
- English
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ընտանիքների համալիր գնահատման հիման վրա սոցիալական աջակցության մեկանգամյա տրամադրման ծրագիր։
Աջակցությունն ուղղված է լինելու հիմնականում երեխա ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխա ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և այլ խոցելի խմբերին։ Ծրագրի շրջանակում «Իդրամ» վճարային համակարգի միջոցով տրամադրվելու է հետևյալ վեց քարտերից երեքը՝ կախված տվյալ ընտանիքի ամենահրատապ կարիքներից.
Ամանորյա
Մանկական խնամք
Հագուստ և կոշիկ
Վերադարձ դպրոց
Առողջապահական
Հարմարավետ կենցաղ
Ծրագրի գործընկերներն են Միասնական սոցիալական ծառայությունը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և «Իդրամ» վճարային համակարգը։
Հաճախ տրվող հարցեր
Հարցեր
Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական աջակցությամբ։ Բնակիչների հետ աշխատանքի հիմնական դերակատարներն են ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Վճարային գործընթացն ապահովում է «Իդրամ» վճարային համակարգը։
Ծրագրի իրականացման նպատակը տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքներին կարիքահենք նպատակային սոցիալական աջակցության տրամադրումն է՝ ձմռանն ընդառաջ։ Գործընթացը ենթադրում է Իդրամ վճարային համակարգի e-քարտի ﬕջոցով նպատակային՝ միայն տվյալ կարիքի բավարարման նպատակով անկանխիկ գնումներ իրականացնելու համար դրամական աջակցության տրամադրում:
Մեր թեժ գիծը տրամադրում է տեղեկատվություն ﬕայն տվյալ ծրագրի շրջանակներում: Այլ ծրագրերի վերաբերյալ կարող եք դիմել Ձեր համայնքի Միասնական սոցիալական ծառայության կենտրոն, որտեղ ներկայացվում են պետական և համայնքային այլ աջակցության միջոցառումները, կամ զանգահարել 114 թեժ գծի համարով:
Այս փուլում ծրագրի աջակցությունը մեկանգամյա է։ Յուրաքանչյուր շահառու ընտանիք աջակցություն է ստանում 1 անգամ։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2025-ի ապրիլից՝ ընդգրկելով նոր շահառուներ։
Ծրագրի շրջանակներում ստացված գումարը հնարավոր չէ օգտագործել իբրև կրթաթոշակ կամ վճարել կրթական ծառայությունների կամ վերապատրաստման համար։ Վերադարձ դպրոց աջակցության քարտի միջոցով, սակայն, կարող եք հոգալ ձեր երեխայի կրթական կարիքները, օրինակ՝ գնել գրենական պիտույքներ, պայուսակ, գրքեր և այլն։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են տեղեկատվական հանդիպումներ, որոնց ընթացքում ծրագրի շահառուները կծանոթանան e-քարտից օգտվելու եղանակներին։
Հարցեր շահառուների ընտրության, շահառու դառնալու վերաբերյալ
Հարցեր
Շահառու ընտանիքներն ընդգրկվել են ծրագրում` Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից կարիքների համալիր գնահատման և դրա հիման վրա խոցելիության ավտոմատ և օբյեկտիվ սանդղակավորման արդյունքում: Աջակցությունն ուղղված է հետևյալ հիմնական խմբերին՝
• երեխա ունեցող ընտանիքներ,
• հղի կանայք,
• նորածին երեխաներ ունեցող ընտանիքներ,
• հաշմանդամություն ունեցող երեխաներ,
• մինչև երեք անձից բաղկացած ընտանիքներ, որտեղ առկա է առնվազն մեկ երեխա,
• միածնող ընտանիքներ,
• սոցիալ-տնտեսական պատճառներով կրթությունից դուրս մնացած երեխաներ,
• 2023թ-ին ԼՂ-ի պայթյունից տուժած և երեխա ունեցող ընտանիքներ,
• տեղահանված անձանց ուղղված պետական սոցիալական աջակցության ծրագրերի շահառու չհանդիսացած (դիմում չներկայացրած) անձինք,
• հրատապ աջակցության կարիք ունեցող անձինք:
Եթե կարծում եք, որ դուք նույնպես ծրագրի շահառու եք, կարող եք մոտենալ ձեր համայնքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Կարող եք նաև ներկայացնել Ձեր և Ձեր ընտանիքների տվյալները` զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով, որպեսզի մեզ մոտ նշում կատարենք գրանցման վերաբերյալ և ուղարկենք Միասնական սոցիալական ծառայության դիտարկմանը։
Այո, ծրագրի շահառուներ կարող են դառնալ թե՛ 2020 թվականին և թե՛ 2023 թվականին ԼՂ- ից տեղահանված անձինք։ Շահառու ընտանիքներն ընդգրկվել են ծրագրում` Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից կարիքների համալիր գնահատման և դրա հիման վրա խոցելիության ավտոմատ և օբյեկտիվ սանդղակավորման արդյունքում: Աջակցությունն ուղղված է հետևյալ հիմնական խմբերին՝
• երեխա ունեցող ընտանիքներ,
• հղի կանայք,
• նորածին երեխաներ ունեցող ընտանիքներ,
• հաշմանդամություն ունեցող երեխաներ,
• մինչև երեք անձից բաղկացած ընտանիքներ, որտեղ առկա է առնվազն մեկ երեխա,
• միածնող ընտանիքներ,
• սոցիալ-տնտեսական պատճառներով կրթությունից դուրս մնացած երեխաներ,
• պայթյունից տուժած և երեխա ունեցող ընտանիքներ,
• տեղահանված անձանց ուղղված պետական սոցիալական աջակցության ծրագրերից դուրս մնացած (դիմում չներկայացրած) անձինք,
• հրատապ աջակցության կարիք ունեցող անձինք:
Եթե կարծում եք, որ դուք նույնպես ծրագրի շահառու եք, կարող եք մոտենալ ձեր համայնքի Միասնական սոցիալական ծառայության կենտրոն։ Կարող եք նաև ներկայացնել Ձեր և Ձեր ընտանիքների տվյալները` զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով, որպեսզի ﬔզ մոտ նշում կատարենք գրանցման վերաբերյալ և ուղարկենք Միասնական սոցիալական ծառայության դիտարկմանը։
Ոչ, ծրագրում ընդգրկված են նաև տեղացի խոցելի ընտանիքները։ Շահառու ընտանիքներն ընդգրկվել են ծրագրում` Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից կարիքների համալիր գնահատման և դրա հիման վրա խոցելիության ավտոմատ և օբյոկտիվ սանդղակավորման արդյունքում: Աջակցությունն ուղղված է հետևյալ հիմնական խմբերին՝
• երեխա ունեցող ընտանիքներ,
• հղի կանայք,
• նորածին երեխաներ ունեցող ընտանիքներ,
• հաշմանդամություն ունեցող երեխաներ,
• մինչև երեք անձից բաղկացած ընտանիքներ, որտեղ առկա է առնվազն մեկ երեխա,
• միածնող ընտանիքներ,
• սոցիալ-տնտեսական պատճառներով կրթությունից դուրս մնացած երեխաներ,
• պայթյունից տուժած և երեխա ունեցող ընտանիքներ,
• տեղահանված անձանց ուղղված պետական սոցիալական աջակցության ծրագրերից դուրս մնացած (դիմում չներկայացրած) անձինք,
• հրատապ աջակցության կարիք ունեցող անձինք:
Եթե կարծում եք, որ դուք նույնպես ծրագրի շահառու եք, կարող եք մոտենալ ձեր համայնքի Միասնական սոցիալական ծառայության կենտրոն։ Կարող եք նաև ներկայացնել Ձեր և Ձեր ընտանիքների տվյալները` զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով, որպեսզի ﬔզ մոտ նշում կատարենք գրանցման վերաբերյալ և ուղարկենք Միասնական սոցիալական ծառայության դիտարկմանը։
Կարող եք դիմել Ձեր համայնքի Միասնական սոցիալական ծառայության կենտրոն (ՄՍԾ), որտեղ կդիտարկվի Ձեր ընտանիքի շահառու դառնալու հնարավորությունը: Աջակցությունն ուղղված է հետևյալ հիմնական խմբերին՝
• երեխա ունեցող ընտանիքներ,
• հղի կանայք,
• նորածին երեխաներ ունեցող ընտանիքներ,
• հաշմանդամություն ունեցող երեխաներ,
• մինչև երեք անձից բաղկացած ընտանիքներ, որտեղ առկա է առնվազն մեկ երեխա,
• միածնող ընտանիքներ,
• սոցիալ-տնտեսական պատճառներով կրթությունից դուրս մնացած երեխաներ,
• պայթյունից տուժած և երեխա ունեցող ընտանիքներ,
• տեղահանված անձանց ուղղված պետական սոցիալական աջակցության ծրագրերից դուրս մնացած (դիմում չներկայացրած) անձինք,
• հրատապ աջակցության կարիք ունեցող անձինք:
Նաև գնահատվում է ընտանիքի ընդհանուր խոցելիությունը սահմանված չափանիշների հիման վրա՝ ընտանիքի կազմ, տարբեր խմբերի առկայություն, կարիքների հրատապություն, եկամուտ և այլն: Այս սանդղակավորումը կատարվում է օբյեկտիվ չափանիշների հիման վրա և ավտոմատացված է:
Շահառու ճանաչված ընտանիքները միջինում ստանում են 150.000 ՀՀ դրամ աջակցություն՝ կաված ընտանիքի կազմից, որով կկարողանան անկանխիկ գնումներ կատարել իրենց կարիքների գնահատման արդյունքում առաջնային հրատապ ճանաչված 3 կարիքների բավարարման համար։ Աջակցության գումարի չափը նախապես սահմանված է և կախված է ընտանիքի անդամների թվից։ Հիմնական քարտերի սահմանաչափերն են՝
Ամանորյա քարտ – տրամադրվում է բոլոր գնահատված և շահառու ընտանիքներին, 50.000 ՀՀ դրամ ընտանիքի հաշվով:
Մանկան խնամքի քարտ – տրամադրվում է բոլոր հղի և կերակրող կանանց (0-3 ամսական երեխաներ ունեցող)՝ նախատեսելով ամեն քարտի համար 40.000 ՀՀ դրամ։
Հագուստի և կոշիկի քարտ – տրամադրվում է՝ ըստ ընտանիքում 0-17 (17-ը ներառյալ) երեխաների թվի, և 25.000 ՀՀ դրամ ամեն քարտի հաշվով, բայց ոչ ավել քան 100.000 ՀՀ դրամ ընտանիքի հաշվով:
Առողջապահական քարտ – տրամադրվում է ըստ վերհանված կարիքների և հաշվարկվում է 25,000 ՀՀ դրամ ամեն ընտանիքին տրվող քարտի համար։
«Վերադարձ դպրոց» քարտ – տամադրվում է՝ բոլոր դպրոց չհաճախող/կրթությունից դուրս մնացած երեխաներին՝ նախատեսելով 60,000 ՀՀ դրամ ամեն քարտի համար:
Հարմարավետ կենցաղի քարտ – տրամադրվում է ըստ վերհանված կարիքների՝ ամեն ընտանիքին մեկ քարտ 60,000 ՀՀ դրամ արժողությամբ։
Այո, Դուք իրավունք ունեք ներկայացնել բողոք կամ դիմել վերանայման համար։ Սա ենթադրում է լրացուցիչ փաստաթղթերի ներկայացում կամ Ձեր իրավիճակի մանրամասնում։ Խնդրում ենք թողնել Ձեր տվյալները` զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով, որպեսզի ﬔզ մոտ նշում կատարենք և փոխանցենք տվյալները Միասնական սոցիալական ծառայության դիտարկմանը։
Քարտի գումարի փոխանցումը մեկ այլ քարտի հնարավոր չէ։ Եթե ցանկանում եք փոխել Ձեր ընտանիքից գումարի հիմնական ստացողին (օրինակ՝ ընտանիքի ներսում մեկ այլ անձի դարձնել ստացող), խնդրում եմ տեղյակ պահել մեզ և թողնել Ձեր տվյալները և ընտանիքից այն անդամի տվյալները, ում ցանկանում եք դարձնել հիմնական ստացող։ Մենք կուսումնասիրենք հարցը և, եթե հնարավոր է, կփոխենք հիմնական ստացողին։
Հարցեր հավելվածի, քարտի տեսակների և դրանց օգտագործման վերաբերյալ
Հարցեր
• Ամանորյա քարտը կարող եք օգտագործել բազմազան ապրանքներ վաճառով սուպերմարկետներում և համանման խանութներում, որոնք միացած են Իդրամի վճարային համակարգին։ Ամանորյա քարտը չի աշխատի բացառապես ծխախոտային արտադրանք, ալկոհոլ և քաղցրավենիք վաճառող խանութներում: Արգելվում է գումարն օգտագործել ալկոհոլ, էներգետիկ ըմպելիքներ, ծխախոտային արտադրանք գնելու նպատակով, բուքﬔյքերական գործարքների վրա։
• Հագուստի և կոշիկի քարտով նախատեսված գումարը կարող եք օգտագործել համապատասխպան խանութ սրահներում` նախապատվություն տալով 0-18 տարեկան երեխաներին։
• Մանկան խնամքի համար նախատեսված քարտով կարող եք գնումներ կատարել հղի կանանց կամ նորածին (0-3 (ներառյալ) ամսական) երեխաների համար հագուստ կամ դեղորայք գնելու նպատակով։ Գումարը հնարավոր չէ օգտագործել կաթնախառնուրդ գնելու նպատակով։ Մանկան խնամքի համար նախատեսված ցանկալի պարագաները ներկայացված են մեր կողմից տրամադրված ուղեցույցում:
• Առողջապահական քարտը կարող եք օգտագործել հիգիենայի պարագաների, դեղորայքի և որոշ առողջապահական և ստոմատոլոգիական ծառայությունների ձեռքբերման համար՝ բացառությամբ էսթետիկ ծառայությունների և կաթնախառնուրդի ձեռքբերման:
• Հարմարավետ կենցաղ քարտը կարող եք օգտագործել սպիտակեղենի, տան և կենցաղային պարագաների, կահույքի, սպասքի, շին պարագաներ գնելու նպատակով:
• «Վերադարձ դպրոց» քարտի գումարը կարող եք օգտագործել դպրոցական երեխաների կրթությունը շարունակելու համար պայմանների ստեղծման համար, ներառյալ դպրոցական պարագաների ու գրենական պիտույքների կամ համապատասխան կահույքի ձեռքբերման համար:
Կարող եք ներբեռնել հավելվածը Google Play Store-ից (Android) կամ App Store-ից (iOS): Պարզապես որոնեք «ID Plus» կամ «Idram», ներբեռնեք և տեղադրեք հավելվածը Ձեր հեռախոսում:
App Store՝ ներբեռնեեք Idram և ID Plus
Google Plat Store՝ ներբեռնեք Idram և ID Plus
Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել առկա օգտահաշիվով: Տեխնիկական աջակցության համար կարող եք կապ հաստատել Իդրամի հետ՝ 060 700 700 հեռախոսահամարով։
1. Մուտք գործեք Idram հավելված։
2. Idcoins և e-քարտ բաժնի առաջին դիրքում արտացոլված է լինելու Ձեր քարտի մնացորդը։
3. Դուք կարող եք թաքցնել Ձեր դրամապանակի վրա առկա գումարի չափը՝ սեղﬔլով Դրամապանակ դաշտի վրա, կամ թույլ տալ, որ այն արտացոլվի՝ դաշտի վրա ևս ﬔկ հպումով։
4. Անհրաժեշտ է հիշել, որ բոլոր տեսակի e-քարտերի հանրագումարը Դուք կտեսնեք հավելվածի գլխավոր էջում, սակայն վճարումը կատարելու պահին Դուք կտեսնեք հենց այն գումարը, որը նախատեսված է այդ տեսակի գնման համար։ Օրինակ՝ եթե վճարում եք կատարում դեղատանը, ապա որպես վճարային աղբյուր Դուք չեք տեսնի հագուստ և կոշիկ գնման համար նախատեսված քարտը և այդպես շարունակ։
Ոչ, e-քարտը նախատեսված է միայն անկանխիկ գնումների համար: Գումարը կանխիկացնել չի թույլատրվում և տեխնիկապես հնարավոր չէ:
Խնդրում ենք դիﬔլ Իդրամի 24/7 տեխնիկական աջակցման ծառայությանը (060 700 700 կամ 098 700 970 Telegram/WhatsApp), որպեսզի լուծեն հավելվածի կամ հաշվի մուտքի հետ կապված խնդիրները:
E-քարտը ենթադրում է աջակցության տրամադրում ստորև նշված ուղղություններից առավելագույնը երեքի մասով՝ Ամանորյա, Մանկան խնամք, Հագուստ և կոշիկ, Առողջապահական, Վերադարձ դպրոց, Հարմարավետ կենցաղ:
Յուրաքանչյուր e-քարտ համա խանութների ցանկը կարող եք գտնել ID Plus հավելվածում։
Քարտը կարող եք օգտագործել մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը։
Մինչև վերջնաժամկետը e-քարտի գումարը ոչ ամբողջությամբ սպառելու դեպքում հնարավոր չէ պահանջել գումարի ﬓացորդը։ Խրախուսում ենք ծախսել գումարը մինչև սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Վերջնաժամկետից հետո քարտի չօգտագործված գումարը կզրոյացվի։
Ոչ, e-card-ը կարող է օգտագործվել ﬕայն «Իդրամ» վճարային համակարգին միացած խանութ սրահներում։ Խանութների ցանկը կարող եք գտնել ID Plus հավելվածում։
Քարտ կարող եք օգտագործել բավարարելու Ձեր ընտանիքի բացահայտված առաջնահերթ կարիքները՝ համաձայն e-քարտի սահմանաչափերի և նպատակի։
Քարտը կարող եք օգտագործել միայն ըստ սահմանված չափի աﬔն ﬕ e-քարտի համար: Սահմանաչափը գերազանցելու դեպքում, կարող եք կատարել Combo վճարում՝ օգտագործելով Ձեր բանկային հաշիվների միջոցները։
Ինչպես կատարել COMBOվճարումներ e-քարտով։
- Մուտք գործել Idram / IDBank հավելված
- Սեղմել QR կոճակի վրա
- Սքանավորել վաճառակետի QR-ը՝ կտրոնի կամ պիտակի վրա
- Բացված պատուհանում ընտրել առաջինը՝ e-քարտերով կոմբո վճարման տարբերակը։
- Այդ տարբերակի վրա սեղմելիս կբացվի նաև e-քարտը կոմբո վճարման ավելացնելու տարբերակը։
- Եթե e-քարտը չի բավականացնում, մնացորդը կգանձվի ելքագրվող հաշվից
- Վճարել կոճակը՝ հաստատելով PIN-կոդով, Face ID-ով կամ մատնահետքով։ Պատրաստ է․ վճարումը կկատարվի ակնթարթորեն, իսկ կտրոնը կպահպանվի Idram/IDBank հավելվածի Պատմություն բաժնում։
Պատասխանը կախված է քարտի տեսակից՝
• Ամանորյա քարտը կարող եք օգտագործել բազմազան ապրանքներ վաճառով սուպերմարկետներում և համանման խանութներում, որոնք միացած են Իդրամի վճարային համակարգին։ Ամանորյա քարտը չի աշխատի բացառապես ծխախոտային արտադրանք, ալկոհոլ և քաղցրավենիք վաճառող խանութներում: Արգելվում է գումարն օգտագործել ալկոհոլ, էներգետիկ ըմպելիքներ, ծխախոտային արտադրանք գնելու նպատակով, բուքﬔյքերական գործարքների վրա։
• Հագուստի և կոշիկի քարտով նախատեսված գումարը կարող եք օգտագործել համապատասխպան խանութ սրահներում` նախապատվություն տալով 0-18 տարեկան երեխաներին։
• Մանկան խնամքի համար նախատեսված քարտով կարող եք գնումներ կատարել հղի կանանց կամ նորածին (0-3 (ներառյալ) ամսական) երեխաների համար հագուստ կամ դեղորայք գնելու նպատակով։ Գումարը հնարավոր չէ օգտագործել կաթնախառնուրդ գնելու նպատակով։ Մանկան խնամքի համար նախատեսված ցանկալի պարագաները ներկայացված են մեր կողմից տրամադրված ուղեցույցում:
• Առողջապահական քարտը կարող եք օգտագործել հիգիենայի պարագաների, դեղորայքի և որոշ առողջապահական և ստոմատոլոգիական ծառայությունների ձեռքբերման համար՝ բացառությամբ էսթետիկ ծառայությունների և կաթնախառնուրդի ձեռքբերման (առանց հատուկ ցուցման):
• Հարմարավետ կենցաղ քարտը կարող եք օգտագործել սպիտակեղենի, տան և կենցաղային պարագաների, կահույքի, սպասքի, շին պարագաներ գնելու նպատակով:
• Վերադարձ դպրոց քարտի գումարն կարող եք օգտագործել դպրոցական երեխաների կրթությունը շարունակելու համար պայմանների ստեղծման համար, ներառյալ դպրոցական պարագաների ու գրենական պիտույքների կամ համապատասխան կահույքի ձեռքբերման համար:
Բոլոր քարտերի դեպքում։
• Արգելվում է գումարն օգտագործել ալկոհոլ, էներգետիկ ըմպելիքներ, ծխախոտային արտադրանք գնելու նպատակով, բուքﬔյքերական գործարքների վրա կամ բացառապես քաղցրավենիք վաճառող խանութներում։
Ոչ, e-քարտը վաճառքի կամ փոխանակման ենթակա չէ և այն չի կարող փոխանակվել ապրանքի կամ ծառայության դիմաց։
E- քարտը ենթադրում է աջակցության տրամադրում 6 ուղղություններից առավելագույնը երեքի մասով։ Ձեր ընտանիքի կարիքների գնահատման և կարիքների առաջնահերթության սահմանման արդյունքում որոշվել է Ձեզ տրամադրել հետևյալ 6 քարտերից 3-ը։
• Ամանորյա,
• Մանկան խնամք,
• Հագուստ և կոշիկ,
• Առողջապահական,
• Վերադարձ դպրոց,
• Հարմարավետ կենցաղ:
Անհրաժեշտ է ունենալ ձեր հեռախոսը` միացված ինտերնետին, որում առկա կլինի ID Plus հավելվածը։ Անձը հաստատող փաստաթղթի կամ անձնագրի կարիք չկա։
Կարող եք դիմել Իդրամի հաճախորդների սպասարկման ծառայություն՝ ձեր հաշվի վերաբերյալ աջակցություն ստանալու համար: Նրանք կօգնեն վերականգնել հավելված մուտքն ու օգտագործումը Ձեր հաշվի նկատմամբ:
Նախ փորձեք ստուգել, թե արդյո՞ք խանութը գտնվում է ID Plus հավելվածում նշված ցուցակում: Եթե այո, ապա խնդրում ենք կապ հաստատել Իդրամի թեժ գծի հետ, որպեսզի պարզեն տեխնիկական կամ այլ բնույթի խնդիրը և օգնենք այն լուծել:
Ոչ, քարտը տրամադրվում է Ձեզ և նախատեսված է միայն Ձեր ընտանիքի անդամների կարիքների համար: Եթե ընտանիքի գլխավոր ստացողի տվյալներում փոփոխություն կատարելու կարիք ունեք, խնդրում ենք տեղեկացնել մեզ։
Այո, կարող եք քարտի մնացորդը ստուգել ID Plus հավելվածում: Եթե հավելվածից օգտվելու հետ կապված խնդիրներ ունեք, խնդրում ենք կապ հաստատել Իդրամի տեխնիկական աջակցման կենտրոնի հետ:
Խնդրում ենք դիմել Իդրամի 24/7 տեխնիկական աջակցման ծառայությանը (060 700 700 կամ 098 700 970 Telegram/WhatsApp), որպեսզի լուծեն հավելվածի կամ հաշվի մուտքի հետ կապված խնդիրները:
Ոչ, քարտով հնարավոր չէ առցանց գնումներ կատարել:
Խնդրում ենք ﬔզ տրամադրել Ձեր ընտանիքի թարմացված տվյալները` զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով։ Ձեր թարմացված տվյալները կտրամադրենք Միասնական սոցիալական ծառայությանը, որպեսզի վերանայվի և անհրաժեշտության դեպքում փոփոխվի աջակցության չափը:
Այո, քարտը կարող եք օգտագործել ՀՀ ամբողջ տարածքում՝ Իդրամի ցանկում գտնվող խանութ սրահների շարքից:
Եթե Ձեր համայնքում կամ հարակից տարածքում չկան խանութներ, որտեղ կարելի է օգտագործել քարտը, խնդրում ենք մեզ հայտնել Ձեր համայնքի անվանումը: Մենք կապ կհաստատենք Իդրամի հետ՝ ներառելու այդ տարածքը համագործակից խանութների ցանկում: Մինչ այդ, կարող եք օգտվել Իդրամի այլ համայնքներում գտնվող գործընկերներից կամ դիմել մեզ լրացուցիչ խորհրդատվության համար:
Բողոքներ ԻԴՐԱՄ-ից, ՄՍԾ-ից կամ խանութ սրահների սպասարկումից
Հարցեր
Եթե Ձեր տեխնիկական հարցը Իդրամը չի լուծում կամ ունեք որակյալ սպասարկման հետ կապված խնդիր, խնդրում ենք զանգահարել 095 889 388 հեռախոսահամարով և նկարագրել խնդիրը։
Կարող եք դիﬔլ ﬔր թեժ գիծ՝ զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով կամ դիﬔլ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ բողոքը ներկայացնելու համար: Բողոքը կուղարկվի պատասխանատու մարմիններին հավելյալ գնահատման համար, և Ձեզ կտրամադրվի հետագա քայլերի վերաբերյալ տեղեկատվություն:
Եթե խանութի աշխատակիցների կողմից անպատշաճ վերաբերմունք եք ստացել, խնդրում ենք անմիջապես տեղեկացնել ﬔզ՝ զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով և տրամադրելով խանութ սրահի անունը, հասցեն, համայնքը: Մենք կգրանցենք բողոքը և կմիջամտենք, որպեսզի խնդիրը ուսումնասիրվի: Անհրաժեշտության դեպքում Իդրամի և գործընկեր խանութների ղեկավարության հետ կձեռնարկվեն միջոցներ:
Նախ խնդրում ենք համոզվել, որ խանութը ցուցակում է: Եթե պարզվում է, որ այն ցանկում չէ, ապա տրամադրեք ﬔզ խանութի անվանումը և հասցեն՝ զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով։ Մենք այն կփոխանցենք Իդրամի գործընկերներին, որպեսզի հնարավորության դեպքում խանութն ավելացվի ցանկում:
Վերադարձի գործընթացը կախված է տվյալ խանութի ներքին քաղաքականությունից: Խնդրում ենք նախ խոսել խանութի ադմինիստրացիայի հետ վերադարձի կամ փոխանակման հարցով: Եթե խանութը չի ցանկանում արտացոլել վերադարձը Իդրամի միջով կամ խնդիր կա, խնդրում ենք կապ հաստատել Իդրամի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ՝ 060 700 700 հեռախոսահամարով։
Եթե նկատում եք, որ խանութը փորձում է հավելյալ վճար գանձել կամ չի կիրառում սահմանված զեղչը, խնդրում ենք անմիջապես տեղեկացնել ﬔզ՝ զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով: Մենք կգրանցենք դեպքը և կփոխանցենք Իդրամին և խանութի ղեկավարությանը՝ անօրինական վճարների և պայմանների խախտումների առնչությամբ միջոցներ ձեռնարկելու համար:
Եթե վաճառողը դժվարանում է քարտի կամ հավելվածի կիրառման ﬔջ, խնդրում ենք առաջարկել, որ նա կապ հաստատի Իդրամի տեխնիկական աջակցության հետ: Դուք ինքներդ նույնպես կարող եք զանգահարել Իդրամի թեժ գիծ՝ 060 700 700 հեռախոսահամարով, որպեսզի հեռախոսազրույցի միջոցով աջակցենք խանութի աշխատակցին:
Այո, դուք ազատ եք ընտրել այլ խանութ Իդրամի գործընկերային ցանցում: Մենք խորհուրդ ենք տալիս նաև հայտնել մեզ անբարեխիղճ սպասարկման մասին, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն այն խանութների հանդեպ, որոնք չեն պահպանում համագործակցության պայմանները:
Հարցեր հետադարձ կապի վերաբերյալ
46․ Տեխնիկական հարցերի դեպքում ո՞ր թեժ գծերով կարող ենք կապ հաստատել։
Տեխնիկական հարցերի դեպքում կարող եք շուրջօրյա 24/7 ռեժիմով կապ հաստատել «Իդրամ» վճարային համակարգի հետ հետևյալ կապի միջոցներով 060 700 700, Տելեգրամ և Whatsapp - 098 700 970 կամ այցելել «Իդրամ»-ի հաճախորդների սպասարկման գրասենյակ երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 09։00-18։00-ը և շաբաթ օրը՝ 10։00-14։00-ը, հետևյալ հասցեով` ք. Երեւան, Նալբանդյան 48/1, «Սախարով» բիզնես կենտրոն:
47. Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում իմ բողոքը կամ հարցումը։
Խնդրում ենք նշել Ձեր կոնտակտային տվյալները՝ զանգահարելով 095 889 388 հեռախոսահամարով, և ﬔնք կտրամադրենք վերջին թարմացված տեղեկատվությունը։ Եթե հարցումը գտնվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կամ համապատասխան այլ կառույցի վերանայման փուլում, ﬔնք Ձեզ հետ հետադարձ կապ կհաստատենք։
48. Ինչպե՞ս կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կենտրոնի հետ։
Կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության մոտակա տարածքային կենտրոն։ Հասցեները կարող եք տեսնել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում՝ այս հղմամբ: