Կորած օրագիր․ նոր հեռուստանովել երիտասարդների համար
Հանրային հեռուստաընկերությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համատեղ ստեղծել են 16 մասից բաղկացած հեռուստանովել՝ Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի «Կորած օրագիր» վեպի հիման վրա

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Գեղամի և Արթուրի միջև ծագած վեճը ձնագնդի պես մեծանալով՝ վերածվում է կռվի և լուրջ հակամարտության, որի մեջ ընդգրկվում են ավարտական դասարանի մյուս աշակերտները: Գեղամը Արթուրից ու նրա մտերիմ ընկեր Հակոբից վրեժ լուծելու նպատակով իր ազդեցությանը ենթարկած Արամին հանձնարարում է գողանալ Անահիտի օրագիրն ու հրապարակավ խայտառակել և՛ Հակոբին, և՛ Անահիտին՝ բացահայտելով նաև «թշնամական ճամբարի» մյուս համակիրներին։
Իսկ թե ինչ է բացահայտվում և ինչ հետևանք են ունենում գողացված օրագրի որոնումները, հայտնաբերումն ու ընթերցումը, կիմանաք, եթե դիտեք հեռուստանովելը Հանրայինի եթերում՝ մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 23:00-ին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուրախ է մասնակցելու այս նախաձեռնությանը որպես համահեղինակ՝ նպաստելու երիտասարդների համար որակյալ և բովանդակալից հեռուստաարտադրանքի ստեղծմանը: Նախաձեռնությանը աջակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային կոմիտեն Շվեցարիայում:
Եթե հանկարծ բաց թողնեք եթերը, ապա բոլոր մասերը հասանելի կլինեն նաև այս էջում։
Դիտե՛ք, տարածե՛ք և անպայման հայտնեք ձեր կարծիքը կամ առաջարկությունները մեր ՖԲ-յան էջում։
Կորած օրագիր․ մաս 1
Կորած օրագիր․ մաս 2
Կորած օրագիր․ մաս 3
Կորած օրագիր․ մաս 4
Կորած օրագիր․ մաս 5
Կորած օրագիր․ մաս 6
Կորած օրագիր․ մաս 7
Կորած օրագիր․ մաս 8
Կորած օրագիր․ մաս 9
Կորած օրագիր․ մաս 10
Կորած օրագիր․ մաս 11
Կորած օրագիր․ մաս 12
Կորած օրագիր․ մաս 13
Կորած օրագիր․ մաս 14
Կորած օրագիր․ մաս 15
Կորած օրագիր․ մաս 16
Դերերում
Սցենարի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան,
Պրոդյուսերը՝ Արման Միտոյան
Ռեժիսորը՝ Հայկ Կբեյան
Ֆիլմի հերոսներին մարմնավորում են ինչպես ճանաչված, այնպես էլ նոր և խոստումնալից երիտասարդ դերասաններ։
Անահիտ՝ Անի Կարապետյան
Հակոբ` Հովհաննես Հակոբյան
Արթուր` Հարություն Սարգսյան
Շողիկ` Քրիստինե Սիմոնյան
Գեղամ` Միքայել Միքայելյան
Հասմիկ` Մարիա Ենոքյան
Արևիկ` Մանե Բոզոյան
Կարինե` Միլենա Ղազարյան
Արամ` Հայկ Դարբինյան
Մանուկ` Վարդգես Դիլբարյան
Վարդան` Էմանուել Արզումանյան
Անուշ` Անժել Աղաջանյան
Հայկ` Սմբատ Հովհաննեսյան
Սոնա` Թագուհի Ասախալյան
Չարյան` Անուշ Առաքելյան
Վարդանյան` Արշալույս Ավետիսյան
Սահակյան` Սամվել Բաղինյան
Ափինյան` Կարեն Միրիջանյան
Գոհար Ափինյան` Դիանա Գրիգորյան
Գրիգորյան` Բորիս Պեպանյան
Գասպարյան` Նելլի Մելիքյան
Անահիտի մայրը` Զարուհի Խաչատրյան
Անահիտի հայրը` Գեորգի Հովակիմյան
Դավիթ` Սոս Ջանիբեկյան
Լևոնիկ` Արարատ Գասպարյան
Արթուրի հայրը` Արթուր Մկրտչյան
Արթուրի մայրը` Կարին Խաչատրյան
Էլեն` Անահիտ Մանուկյան
Արթուրի պապը` Ֆրունզ Ամիրխանյան
Ալլա` Լուիզա Ղամբարյան
Վազգեն Թորոսյան` Հայկ Սարգսյան
Անժելա` Գայանե Բալյան
Հայկանուշ` Սոֆի Դևոյան
Գեղամի պապը` Հայկ Թորոսյան
Խանդութ` Հասմիկ Տեր-Կարապետյան
Արևիկի մայրը` Մարո Հակոբյան
Արևիկի հայրը` Գրիշա Գաբրիելյան
Մելանյա` Միլենա Ավանեսյան
Շուշան` Լիլի Միքայելյան
Տիգրան` Արմեն Մարգարյան
Լիկա` Արմինե Հարությունյան
Սերինե` Մարիամ Դավթյան
Ստելլա` Էմմա Մանուկյան
Ռազմիկ` Արսեն Գրիգորյան
Միկա` Ռուբեն Ջավադյան
Ալինա` Անի Ղազարյան
Արամի մայրը` Լիզա Ենգիբարյան
Արամի հայրը` Տրդատ Մակարյան
Արմինե` Ցողիկ Մարտիրոսյան
Էմմա Խանիկյան` Լուիզա Ներսիսյան
Ոզնի` Անի Մկրտչյան
Շիկահեր` Աղունիկ Մարտիրոսյան
Գրիգ` Լևոն Մկրտչյան
Քրիս` Տիգրան Դոդորյան
Լեյտենանտ Աբգարյան` Իվան Մովսիսյան
Մայոր Սաֆարյան` Վահագն Սիմոնյան
Ոստիկան` Գևորգ Չուլյան
Կանգառի կին` Էվելինա Շահիրյան
Պահակ` Գրիգոր Հակոբյան
Մսագործ` Մակիչ Մարգարյան
Մանուշ` Լուսինե Արշակյան
Վաղո` Սարգիս Մելքոնյան
Սարոյան` Գրիգոր Բաղդասարյան
Արմո` Վարուժան Մանուկյան
Ռուբո` Վարդգես Բարսեղյան
Սուսիկ` Գոհար Սարգսյան
Լիլո` Ամալյա Դոլուխանյան
Մհեր` Մայիս Համբարձումյան
Աննա` Աննա Մանուչարյան
Էյնշտեյն` Զավեն Աբրահամյան
Կանգառի տղամարդ` Վահե Հայրապետյան
Խուլիգան 1` Արթուր Մարգարյան
Խուլիգան 2` Դավիթ Նահապետյան
Խուլիգան 3` Ռաֆայել Հակոբյան