Ի՞նչպես աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխաների պաշտպանության առաջատար կազմակերպությունն է: Միացե՛ք մեզ Հայաստանի երեխաների կյանքում իրական ազդեցություն ունենալու համար: Ահա, թե ինչպես:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Հովանավոր դարձե՛ք
Յուրաքանչյուր երեխա արժանի է արդար ու հավասար հնարավորությունների, և դուք կարող եք աջակցել, որ սա իրականություն դառնա: Միասին կարող ենք փոխել Հայաստանի բոլոր՝ հատկապես ամենախոցելի երեխաների կյանքը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը փոխշահավետ է: Համատեղ ջանքերով կարող ենք բարձրաձայնել Հայաստանի երեխաների խնդիրները, փնտրել փոխշահավետ լուծումներ և կյանքի կոչել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ամենախոցելի երեխաների խնդիրները թիրախող ծրագրերը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ին աջակցելու մի քանի տարբերակներ կան

Կորպորատիվ հանգանակություն
Շատ ընկերություններ կամ դրանց կից աշխատող բարեգործական հիմնադրամներ ընտրում են ուղիղ հանգանակման տարբերակը: Այնուհետև գործընկերների հետ համատեղ ընտրվում է, թե կոնկրետ որ ծրագրին է ուղղվելու այդ հանգանակությունը, և ինչպես է հրապարակվելու համապատասխան տեղեկատվությունը:

Հատուկ խնդիրներին ուղղված հանգանակություն
Այս տարբերակն ընտրելով՝ ընկերությունները հնարավորություն են տալիս հաճախորդներին իրենց ծառայությունների միջոցով աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին: Հանգանակության մեխանիզմը անմիջապես վաճառքի հետ կցելը ընկերություններին հնարավորություն է տալիս հաճախորդներ ներգրավել, մեծացնել վաճառքի ծավալներն ու կորպորատիվ հատուկ իմիջ ձևավորել:

Հատուկ միջոցառումներ
Ընկերությունները կարող են ՅՈՒՆԻՍԵՖ-ին դարձնել սեփական հանգանակությունների շահառու կամ կարող են հովանավերել վերջինիս հատուկ միջոցառումները:
Ինչու՞ համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ
Դուք արժանի կազմակերպության հետ եք համագործակցում.
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ 75 տոկոսով նվազել է գիշերօթիկ և ուղղիչ հաստատություններում բնակվող երեխաների թիվը:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ Հայաստանը նվազեցրել է կարմրուկի, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերն ու ձեռք բերել պոլիոմերիտից ազատ կարգավիճակ:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Հայաստանին հեռավոր գյուղերում և փոքր համայնքներում նախադպրոցական հաստատություններ ստեղծել, տարածել ներառական կրությունը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխանրի համար:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցելով՝ ընկերությունները բացառիկ հանրավորություն են ստանում միավորվել երեխաների իրավունքների պաշտպան առաջատար ընկերության հետ և բոլոր երեխաների համար ապահովել առողջություն, կրթություն, հավասարություն և պատպանություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցելով՝ մասնավոր հատվածի ընկերություններն ու հիմնադրամները կարող են համապատասխան իմիջ ձևավորել, հաճախորդների հետ հատուկ հարաբերություններ ձևավորել և մեծացնել վաճառքի ծավալներն ու շուկայի համապատասխան մասնաբաժինը:
Ավելի մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք գրել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանի էլ. հասցեին՝ zsargsyan@unicef.org: