Հայաստանի չծնված աղջիկները
Հանդիպեցինք Երևանում ապրող Հարություն Դարբինյանին և Գավառում ապրող Մկրտիչ Հովհյաննիսյանին: Երկուսն էլ 4 դուստր ունեն։ Երկուսն էլ վստահ են, որ երեխան երեխա է, երկուսն էլ անտեսել են «իդեալական ընտանիք» ունենալու հասարակական ճնշումները։ Սակայն երկուսն էլ իրենց մաշկի վրա են զգացել, որ դրանք կարող են լինել անդադար, բացահայտ՝ հաճախ իբրև կատակ ներկայացվելով։ «Տղուց տղա է ծնվում» արտահայտությունը Հարությունը հաճախ է լսել ընկերներից, որին նա հանգիստ հակադարձող կատակով է պատասխանում․ «Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»։ Երբ Հարությունի երկրորդ աղջիկը՝ Սուսաննան, ծնվեց, ընկերները սկսեցին այլ կատակներ տարածել․ «Արի՛ ցույց տանք, թե ոնց պետք է տղա ունենալ»։ Նա սրտին մոտ չի ընդունում այսպիսի խոսակցությունները, բայց երբեմն հակադարձում է։ Մկրտիչը նստած է իր տան բազմոցին իր չորս դուստրերի հետ։ Մկրտիչը պատերազմի վետերան է։ Նա 16 տարեկանում թողել է դպրոցն ու գնացել բանակ։ Ճակատամարտերից մեկի ժամանակ նա կորցրել է իր ձախ ձեռքը։ « Ի՞նչ տարբերություն՝ տղա՞ թե աղջիկ։ Երբ իր կինը՝ Հասմիկը, երրորդ աղջիկ երեխային էր սպասում, իր մանկության ընկերները համոզում էին, որ պետք է ընդհատել հղիությունը։ «Մարդիկ ամեն կերպ համոզում էին, բայց ես դեմ չգնացի իմ սկզբունքներին»։ Հիմնվելով «Չծնված աղջիկների» հետազոտության արդյունքների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները աշխատում են Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ բոլոր տեսակի բռնություններին վերջ դնելու քաղաքականության և ծրագրերի մշակման ուղղությամբ։ Հետազոտությունը փաստում է, որ սեռով պայմանավորված ընտրությունը կարելի է բացառել միայն մարտահրավեր նետելով ու փոխելով գենդերային նորմերը ոչ միայն կանանց ու աղջիկների համար, այլ նաև տղաների ու տղամարդկանց համար։ Դա հնարավոր է միայն հասարակությանը, քաղաքացիական հասարակությանը, մեդիային և կառավարությանը միավորելու միջոցով։ Հարությունը նստած է տան բազմոցին՝ իր չորս աղջիկներին գրկած։ «Երբ իմ չորրորդ աղջիկը ծնվեց, մաղարիչ տարա գործընկերներիս»,-պատմում է Հարությունը։ «Մարդիկ զարմացել էին, ասում էին «Ի՞նչն ես տոնում»։ Սոցիալական մեդիայում գրեցի, «Իմ չորրորդ հրաշքն է ծնվել», բոլորը սկսեցին մեկնաբանել « Վերջապե՜ս տղա ես ունեցել։ Շնորհավորում ենք»։ Պատասխանեցի՝ «Իմ աղջիկներն իմ հրաշքներն են»։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնած հետազոտությունը փաստում է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կարելի է բացառել` միայն մարտահրավեր նետելով ու փոխելով հասարակության նորմերը ոչ միայն կանանց ու աղջիկների համար, այլ նաև տղաների ու տղամարդկանց համար։ Ի վերջո, Հայաստանին հարկավոր է իր յուրաքանչյուր երեխայի ներուժը և այդ ներուժին հասնելն է երկրի ապագա զարգացման գրավականը: Յուրաքանչյուր երեխա, լինի աղջիկ, թե տղա, անչափ կարևոր են։ Թե ինչ է նշանակում լինել աղջիկ կամ տղա, առավելևս «լավ» աղջիկ և «լավ» տղա, ձևավորվում են վաղ մանկությունից սկսած և այստեղ մեծ դեր ունեն մեր ծնողները, տատիկներն ու պապիկները: Ոչ պակաս ազդեցություն են ունենում, սակայն, նաև մեր դպրոցն ու ուսուցիչները, ընկերները, լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը: Գալիք տարիներին, ՅՈՒՆՍԻԵՖ-ը կշարունակի իր աշխատանքը կրթության ոլորտի մասնագետների և ուսուցիչների հետ, որպեսզի նրանք ավելի ներառող մեթոդներ կիրառեն, մեթոդներ, որոնք հավասարապես կարևորում են յուրաքանչյուր աշակերտին՝ անկախ նրա սեռից։
Կարդալ պատմությունը