16 Մայիս 2022

Ինչպես են հեռուստանովելները ազդում նորմերի վրա

Կան մի քանի տարբերակներ, որոնք լրատվամիջոցների հիմնական դերակատարներն ու քաղաքականություն մշակողները կարող են հաշվի առնել՝  վնասակար նորմերը թիրախող վարքագծային փոփոխության արշավներ իրականացնելիս: Գենդերային հավասարության, գենդերային բռնության վերացման և սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ հանրային շահերի պաշտպանության նկատառումներով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի ազգային կոմիտեի աջակցությամբ, գենդերային անհավասարությունը, ընտանեկան բռնությունը կամ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մատնանշող ֆիլմաշար ստեղծեց: Ֆիլմաշարի դրվագները զարգանում են ավագ դպրոցի մի խումբ աշակերտների և նրանց ընտանիքների շուրջ, որտեղ գլխավոր հերոսները մարմնավորում են տարբերվող առնականություն և կանացիություն: Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես է այս ծրագիրը մշտադիտարկվել՝ օգտագործելով ֆոկուս խմբերի քննարկումները և այլ մեթոդներ, կարող եք կարդալ համառոտագիրը` ներբեռնելով այն:
16 Մայիս 2022

Ներառականություն. որքանով է Հայաստանում կրթությունը արձագանքում գենդերային հարցերին

Բազմաթիվ են հետազոտություններն ու ապացույցները, որոնք մատնացույց են անում, թե ինչպես է գենդերային դերերի շուրջ ձևավորված մեր ակամա, անուղղակի կողմնակալ վերաբերմունքն ազդում դպրոցական դասագրքերի մշակման և դասարանական պրակտիկայի վրա, ինչն իր հերթին ազդում է տղաների և աղջիկների գենդերային դերերի, ինչպես նաև ակադեմիական հետաքրքրությունների և հետագա մասնագիտական կողմնորոշման վրա: Ուսուցման բարելավման նպատակով՝ 2019-2021 թվականներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի ազգային կոմիտեի աջակցությամբ, ձեռնամուխ եղավ ուսուցիչների և ուսանողների համար գենդերային համապատասխան նյութերի մշակմանն ու մասնագիտական ​​վերապատրաստման հնարավորությունների զարգացմանը: Մանրամասներին ծանոթանալու համար, ներբեռնեք նյութը: