02 Նոյեմբեր 2021

Upshift Սպիտակ․ ապրելու, ապրեցնելու, լինելու՝ կյանքի նախագծեր

Upshift ծրագրի 2021-ի կանգառումը այս անգամ եղավ Սպիտակ համայնքում։ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Յունիսեֆը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» այս անգամ համայնքը զարգացնելու գաղափարի շուրջ հավաքեցին Սպիտակ համայնքի դեռահասներին։ Տասը թիմ՝ տղաներ և աղջիկներ, հավաքվել են համայնքի ապագայի համար, առաջ են բերել…, Աուդիո կենտրոն, «Մենք ուսումնասիրություններ ենք արել․ փաստ է՝ Սպիտակում քիչ են կարդում։ Պատճառները տարբեր են. քաղաքային գրադարանը ծայրամասում է, համալրված չէ նոր հեղինակներով, նոր հրատարակությամբ։ Հետո՝ հիմա շատ արդիական է աուդիոգրքերի տարբերակը։ Որպես պատանիներ՝ մենք առաջ ենք քաշել մի գաղափար, որը հրաշալի հնարավորությունների մի փունջ է։ Մենք ուզում ենք…, Համայնքային զբոսայգի, Հուզմունք, հպարտություն, դող, պատասխանատվություն... այսպիսի հույզերի տակ էր քողարկված Մեծ Պարնիի «Համայնքային զբոսայգի» նախագծի անդամ Տաթևիկ Բադալյանը։ «Առաջին անգամ է մասնակցում այսպիսի նախագծի, վստահեցնում է, որ նախագիծը ներկայացնելուց այսչափ հուզված չէր, իսկ արդյունքները հայտարարելուց շատ էր անհանգստանում։ «Բարեբախտաբար հաջողեցինք։ Upshift-ը…, Ֆուտբոլ բոլորի համար, Սպիտակի ավագ դպրոցի շրջանավարտները՝ 12-րդ դասարանցիները, ծրագրին ներկայացել են դպրոցի ֆուտբոլի դաշտի նորոգման, բարեկարգման առաջարկով, նաև ուզում են համայնքում ստեղծել աղջիկների պատանեկան ֆուտբոլի առաջին թիմը։ «Մենք շրջանավարտ ենք, ուզում ենք հետք թողնել մեր դպրոցում՝ որպես շնորհակալություն, ուզում ենք, որ մեր օրինակը ավանդույթ դառնա մեր կրտսեր…, White book, «White book» խմբի անդամները, ընթերցանության պակասով անհանգստացած, այլ հետաքրքիր առաջարկով են առաջ եկել։ Նրանց շրջիկ վրանային գրադարան-ընթերցարանի մասին համայնքում կիրազեկվեն սոց․ ցանցերի, տեղական լրատվամիջոցների, իվենթների և բերանացի խոսքային տարածմամբ։ Ո՛չ մի պատճառ այլևս չի կարող լինել, որ համայնքի բնակիչը խուսափի ընթերցելուց, լավագույն գրքերը,…, Ecopen, Ամենաբարձր միավորները հավաքած «Ecopen» խմբի 13-֊ամյա աղջնակը՝ Գոհար Ղորուխչյանը, շատ հուզված ու միաժամանակ ինքնավստահ ասում է՝ այո, պետք է անել մի բան, ինչ պահանջում է ժամանակը և միջավայրը։ «Ես, մենք դա հասկացանք և եթե մենք դա չանենք մեր համայնքում, ո՞վ կանի։ Մենք գիտենք՝ ինչ ծանր, դժվար հարց ենք բարձրացրել, բայց հավաստիացնում ենք, որ պատրաստ ենք…, UPSHIFT Սպիտակը՝ մեկ րոպեում, Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ապագան այսօր» ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
21 Ապրիլ 2021

«Ձախողումները միայն ավելի բարձր թռչելու, ավելի մեծ քայլեր անելու հնարավորություն են տալիս»

Մասնագիտությամբ ծրագրավորող եմ։ Ես ՏՏ ոլորտում ճանապարհս սկսել եմ 12 տարեկանից, երբ սկսեցի հաճախել ԹՈՒՄՈ կենտրոն։ Սկզբում ծրագրավորման լեզուներ էի սովորում, թեթև խաղեր էի ստեղծում։ Այնուհետև գտա Տեխնոլաբը, որտեղ խորացրի գիտելիքներս։ Հետո մի շարք ընկերություններում ընդգրկվեցի՝ որպես կամավոր, հասցրի զբաղվել տարբեր ճյուղերով, բայց ինձ ամենից շատ…, Մասնակցել Աքսելերատորին V , Նոր գիտելիքներ և հմտություններ ստանալ V, Միացա GTA թիմին, քանի որ հենց այդ սթարթափում էր արհեստական բանականությունն ամենից լավ ընդգրկվում։ GTA-ն մի հարթակ է, որ արհեստական բանականության միջոցով կօգնի գործատուներին ընտրել ամենահամապատասխան մարդուն իրենց այս կամ այն պաշտոնի համար։ Այս դեպքում ես կխորացնեի իմ գիտելիքներն, ու ինքս էլ կարող էի ստարտափին նոր բան առաջարկել։ Չէի սպասում, բայց ես…, Ե՞ս, աղջիկ․ ՏՏ ոլորտում, Ես փոքր հասակից համակարգիչներով էի հետաքրքրված։ Երբ առաջին անգամ կարողացա միացնել համակարգիչը, շատ ոգևորվեցի։ Ինձ հենց սկզբից հետաքրքրում էր, թե ոնց է այն ներսից աշխատում։ Երբ մեր համակարգիչը փչացել էր, շատ էի ուրախացել, քանի որ կարողացա բացել և տեսնել, թե ինչ կա այդ պրոցեսորի մեջ։ Թումոյում էլ հենց սկզբից ընտրեցի ռոբոտաշինություն, ծրագրավորում,…, Ինչո՞ւ աղջիկները պետք է ՏՏ ոլորտ մտնեն, Երեք բան․ Մեկը եթե դու այդ ոլորտը սիրում ես, չպետք է նայել ինչ-որ մարդկանց կարծիքին, ովքեր մտածում են, թե դա աղջիկների համար չէ։ Երկրորդն ու ավելի կարևորն այն է, որ սա իսկական հրաշքի է նման։ Այն, ինչը դու ի զորու չես անել, դու ասում ես, որ համակարգիչը քո փոխարեն անի։ Ես ընտրել եմ արհեստական բանականությունը, քանի որ դա մարդկանց կյանքը հեշտացնելու…, Աղջիկներին դեպի գիտություն խրախուսելու համար, Դպրոցում շատ թերի ենք անցնում գիտական առարկաները։ Քիմիան սովորելիս ես ստիպված եմ լինում առցանց փնտրել այդ օրվա քիմիայի փորձերը։ Համարում եմ, որ հենց այդտեղից է սկսվում երիտասարդների անհետաքրքրությունը դեպի գիտություն։ Եթե մենք երբեք չենք տեսնում, թե նյութերն իրար խառնելիս ինչ է ստացվում և կամ թե ինչ կարող է ստացվել, սկսում ենք ուղղակի անգիր անել…, Արհեստական բանականությունը՝ աշխարհը փոխելու գործիք, Արհեստական բանականությամբ շատ բան կփոխեի իմ միջավայրում՝ հատկապես՝ իմ դպրոցում։ Կփորձեի ավելի համակարգել դպրոցի աշխատանքը, թե՛ հեռավար կրթությունը, թե՛ առկան և թե՛ դրանք համատեղ։ Հեռավարից հետո, հաշվի առնելով երկրում այս խառը վիճակները, թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները մի տեսակ սկսել են ավելի քիչ կարևորել կրթությունը։ Արհեստական բանականության…, Հետագա ծրագրերը և նպատակները, Աքսելերատորում հաղթելուց հետո ԳՏԱ ստարտափի վեբ կայքն ենք պատրաստում։ Պետք է փորձենք ավելի լավ ներկայացնել գաղափարը, ավելի շատ մարդկանց հասնել, հետո նոր կփորձենք գտնել հավելյալ ներդրումներ գաղափարը լրիվ աշխատեցնելու համար։ Արհեստական բանականությունը թանկ հաճույք է։ Այն երկար և համատեղ աշխատանք է պահանջում։ Մեզ, օրինակ, այս պահին տվյալագետ է…, Իսկ վերջում․․․ THE END, Աղջիկնե՛ր և տղանե՛ր, երբեք մի վախեցեք նոր բաներ փորձել։ Տեխնոլոգիաների դարում, ամեն օր մի նոր բան է ստեղծվում, պետք է ուղղակի չվախենալ նոր բաներ փորձելուց։ Ավելին՝ մի վախեցեք ձախողումներից։ Ես ձախողվել բառը չեմ հասկանում, ինձ համար ձախողվելն ուղղակի փորձելն է և հասկանալը՝ արդյոք դա ինձ համար է, թե՞ ոչ։ Ինձ համար ձախողումները միայն ավելի բարձր…