2010թ.-ից ի վեր՝ միայնակ ճանապարհորդող փախստականների և միգրանտ երեխաների թիվն աճել է հինգ անգամ (ՅՈՒՆԻՍԵՖ)

Մեծ յոթնյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈւՆԻՍԵՖը կոչ է անում աշխարհի առաջնորդներին վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգ ընդունել՝ ուղղված փախստական և միգրանտ երեխաների անվտանգությանը

18 Մայիս 2017
Երեխան գրկում սև գլխաշորով կինը
UNICEF/UN062478/Romenzi
Աշխարհում միլիոնավոր երեխաներ շարունակում են ապրել որպես գաղթական կամ ապաստան փնտրող: Իրաքի Մոսուլից տեղահանված կինը երեխային գրկած ապաստանել է Քայարա քաղաքում:

Մայիսի 18, 2017թ. Նյու-Յորք - Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների ընդհանուր թիվը 2010թ.-ից ի վեր աճել է հինգ անգամ: 2015-2016թթ.-ին առնվազն 300,000 միայնակ և առանց ուղեկցորդի երեխաներ են գրանցվել 80 երկրներում, մինչդեռ 2010-2011թթ.-ին միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների թիվը 66,000 էր: «Երեխաներ. գաղթի ճանապարհին երեխաների պաշտպանությունը բռնությունից և շահագործումից» զեկույցը փախստական և միգրանտ երեխաների տեղափոխությունների դրդապատճառների և ռիսկերի համընդհանուր պատկերն է ներկայացնում:

Ըստ զեկույցի, այդ երեխաների մեծ մասն իրենց վերջնանպատակ երկիր հասնելու համար վտանգավոր ճանապարհներ ընտրելով՝ մաքսանենգների և թրաֆիքինգով զբաղվողների զոհ է դառնում: Տվյալ խնդիրը մատնանշում է անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման կարիքը՝ երեխաներին չարաշահումից, բռնությունց և մահից հեռու պահելու նպատակով:

 «Միայնակ ճանապարհորդող մեկ երեխան արդեն մեծ թիվ է, այնուամենայնիվ, այսօր զգալիորեն մեծ թվով երեխաներ հենց դա՛ են անում, և մենք՝ որպես չափահասներ, չենք կարողանում նրանց պաշտպանել», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը (Justin Forsyth): «Մաքսանենգները և թրաֆիքինգով զբաղվողները օգտվում են երեխաների խոցելիությունից և օգտագործում նրանց իրենց անձնական շահերի համար՝ օգնելով երեխաներին սահմաններ հատել միայն որպեսզի վերջիններս վաճառվեն ստրկության և մարմնավաճառության տրվեն: Անհասկանալի է, թե ինչու՞ մենք չենք պաշտպանում երեխաներին այդ գիշատիչներից»:

 17-ամյա նիգերիացի Մերին առանց ուղեկցորդի ճանապարհորդող անչափահաս է, ով թրաֆիքինգի զոհ է դարձել՝ Լիբիայից Իտալիա իր սարսափելի գաղթի ընթացքում: Նկարագրելով մաքսանենգ դարձած՝ թրաֆիքինգով զբաղվող մարդուն, ով իրեն օգնություն էր առաջարկել, Մերին նշեց. - «Նա մեզ խոստացել էր լավ վերաբերմունք և անվտանգություն, սակայն այդ ամենը սուտ էր»: Ավելի քան երեք ամիս Մերին Լիբիայում փականքի տակ էր՝ ենթարկվելով բռնության: «Նա ինձ ասաց, որ եթե ես հրաժարվեմ իր հետ սեռական հարաբերություն ունենալ, նա ինձ Եվրոպա չի տանի: Նա ինձ բռնաբարեց»:

 Զեկույցում նշված է՝

 2015-2016թթ.-ին 200,000 առանց ուղեկցորդի երեխաներ ապաստան են հայցել մոտ 80 երկրներում

 2015-2016թթ.-ին 100,000 առանց ուղեկցորդի երեխաներ ձերբակալվել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին

 2015-2016 թթ.-ին 160,000 առանց ուղեկցորդի երեխաներ ապաստան են հայցել Եվրոպայում

 2016թ-ին ծովով Իտալիա ժամանած երեխաների 92% -ը եղել են առանց ուղեկցորդի

 Երեխաները կազմում են համաշխարհային թրաֆիքինգի զոհերի մոտ 28%-ը

Ենթասահարյան Աֆրիկան, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան կղզիներին է բաժին ընկնում թրաֆիքինգի զոհ դարձած երեխաների ամենաբարձր ցուցանիշը՝ 64 և 62 տոկոսով համապատասխանաբար:

 Մաքսանենգների 20 տոկոսը մարդկանց թրաֆիքինգի ցանցերում կապեր ունեն:

 Իտալիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգ ընդունել՝ ուղղված փախստական և միգրանտ երեխաների անվտանգության ապահովմանը:

 «Այս երեխաներին անհրաժեշտ է, որ ողջ աշխարհի կառավարություններն իրենց պարտավորված զգան ապահովել նրանց անվտագությունը ճանապարհորդությունների ընթացքում», - ասաց Ֆորսիթը: «Մեծ յոթնյակի գագաթաժողովին մասնակից առաջնորդները պետք է խրախուսեն այս ծրագիրը՝ առաջինն ընդունելով մեր՝ վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգը:

 ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործողությունների օրակարգը ներառում է՝

  • Պաշտպանել փախստական և միգրանտ, հատկապես առանց ուղեկցորդի, երեխաներին բռնությունից և շահագործումից
  • Վերջ դնել փախստական և միգրանտ երեխաների կալանքին՝ ներկայացնելով մի շարք այլ՝ առավել գործածական այլընտրանքներ
  • Միասնական պահել ընտանիքները՝ որպես երեխաներին պաշտպանելու լավագույն միջոց և օրինական կարգավիճակ շնորհել երեխաներին
  • Հնարավորություն տալ բոլոր փախստական և միգրանտ երեխաներին ուսում ստանալ և օգտվել առողջապահական և այլ որակյալ ծառայություններից
  • Գործի անցնել՝ արձագանքելու լայնամասշտաբ տեղափոխությունների հիմքում ընկած դրդապատճառներին
  • Տրանզիտ և վերջնանպատակ երկրներում խրախուսել քսենոֆոբիայի, խտրականության և մարգինալիզացիայի դեմ պայքարը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

For more information about UNICEF and its work for children, visit www.unicef.org.

Follow UNICEF on Twitter and Facebook